o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

05.07.2020 18:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

Հայաստանում հակառուսական տրամադրությունների թեժացման նոր շրջափուլ է սկսվել՝ այս անգամ օրվա իշխանության ակնհայտ մասնակցությամբ: Նախ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց օրինագիծ, ըստ որի, ՀՀ-ում ռուսաստանյան հեռուստաալիքների ցուցադրությունն, այսպես ասած, դրվում է հարցականի տակ:  Դրան հաջորդեց հայատյաց նացիոնալիստ, հակապուտինյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայտնվելը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում՝ այն էլ ՌԴ-ում ընթացող սահմանադրական հանրաքվեի ամենավճռորոշ օրը: Այս ամենին զուգահեռ կրկին ակտիվացել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան հանելու մասին խոսակցությունները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել

- Պարոն Նիկողոսյան, ըստ Ձեզ, Ռուսաստանը լռությամբ «կո՞ւլ է տալու» հայաստանյան իշխանության կողմից հրահրված հակառուսական ալիքը, թե՞ քավության նոխազ կդառնան ՌԴ-ում ապրող հայ գործարարները եւ ընդհանրապես՝ տեղի հայ համայնքը:

- Իմ կարծիքով՝ սկսված խաղը, որն իրականացնում է Փաշինյանը եւ իր կառավարությունը, իրենց խաղով Ռուսաստանը չի խաղա: Ռուսաստանն այն պետությունն է, որը հարգալից վերաբերմունք ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, ինչը դարերով հաստատված բարեկամական հարաբերությունների արդյունքն է: Հետեւաբար, չեմ կարծում, որ մեկ-երկու տարվա ընթացքում իշխանության մեջ հայտնված մարդիկ կարող են մեծ խնդիրներ առաջացնել եւ Ռուսաստանն էլ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, որպեսզի տուժի դրանից հայ ժողովուրդը: Մի քանի տաքագլուխների պատճառով չեմ կարծում, որ հայ ժողովուրդը մեծ փորձությունների է ենթարկվելու: Ռուսները մեզ համար վտանգ չեն ներկայացնում, վտանգը Հայաստանի 100 տարի փակված սահմանին գտնվող Թուրքիան է եւ Ադրբեջանն՝ իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, որ ամեն վայրկյան սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Եվ հիմա փոխանակ օր օրի, ժամ ժամի էլ ավելի ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները եւ պատրաստ լինենք մարտահրավերներին դիմակայելուն, ինչո՞վ ենք զբաղված: Անընդհատ Հայաստանից հնչում են կարծիքներ, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է փակվի, իսկ մտածե՞լ եք՝ բա որ ռուսները որոշեն գնալ: Ինչների՞ վրա են վստահ, որ ռուսները չեն գնա Հայաստանից: Ուղղակի ցավն այն է, որ եթե որոշեն գնալ, ռուսական ռազմաբազայի դեմ խոսացողներն իրենցից շուտ են գնալու Հայաստանից: Այդ ասողները պատկերացնո՞ւմ են, թե այդ դեպքում ի՞նչ է անելու խեղճ հայ ժողովուրդը, սահմանն ո՞վ է պահելու:

- Գուցե այդ ժամանակ , օրինակ, նախկինում դասալիք, հիմա՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կգնա բանակ ու կպահի սահմանը: Ի դեպ, նա վերջերս հայտարարել էր, թե ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսությունը ոգեշնչում է իրեն:

ԱՀԿ-ն սկսում է խոստովանել, որ կորոնավիրուսի մահաբերությունը սովորական գրիպից չի տարբերվում

- Ցանկացած հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է: Այստեղ համեմատելու եզրեր անգամ չկա հայ զինվորի ու Արման Բաբաջանյանի միջեւ: Արմանբաբաջանյանները կան, թե՝ չկան, ինձ համար միեւնույն է: Ավելի կարեւոր է Հայաստանի ժողովորի անվտանգությունը եւ հայ զինվորը, որը կանգնած է սահմանում: «Պատերազմ, թե՞ խաղաղության» մասին խոսում է մի մարդ, որը երբեք ոչ սահմանին է եղել, ոչ էլ գիտի, թե ինչ է պատերազմը: Նա ընդհանրապես կապ չունի ո՛չ պատերազմի, ո՛չ էլ խաղաղության հետ: Արման Բաբաջանյանը ո՛չ մեզ հաղթանակ է պարգեւել, ո՛չ պատերազմ է հաղթել, ո՛չ էլ խաղաղություն է բերել, նա դրա արժեքը չգիտի:

- Ի դեպ, արժեքների մասին. հիմա էլ ակտիվորեն իշխանությունը նպատակադրվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Շատ բան են ուզում անել, բայց իրենց ծրագրերը կարճ կյանք ունի: Հավերժ ոչինչ չկա, եւ այս կառավարությունն էլ հավերժ չէ: Սրանք այլեւս անելիք չունեն, եւ եթե  մի քիչ գոնե հայերի մասին մտածելու ցանկութուն ունենային, ապա մի րոպե շուտ պետք է արդեն գնացած լինեին իշխանությունից, որ այս երկիրն ու ժողովուրդն ապրի: Իսկ եթե չեն հեռանում, ուրեմն՝  ժողովուրդը դրանից պետք է հետեւություն անի: Ոչ ոք իրենց փոխարեն չի գալու եւ իշխանությունից հեռացնի Փաշինյանին: Ժողովուրդը, որը Փաշինյանին բերել է, ինքն էլ նրան պետք է հեռացնի: Այդ մասին արդեն քանի անգամ հայտարարել է հենց Նիկոլ Փաշինյանը, թե երբ տեսնեմ, որ չունենք ժողովրդի վստահությունը, րոպե առաջ հեռանալու ենք... Բայց քանի որ չի ուզում հեռանալ, չի տեսնում, որ ժողովուրդն այլեւս չի վստահում այս կառավարությանը: Ինչ խոսք, դեռ կան մարդիկ, որոնք հույսեր ունեն, բայց հիմնական մասը հիասթափված է: Շուտով աշուն ու ձմեռ է գալու, ի՞նչ է անելու ժողովուրդը: Ասում են՝ մինչեւ դեկտեմբեր ամիսը պլանավորում են արտակարգ դրությունը պահպանել, էս ժողովուրդը հո գերի չի՞ ընկել, որ ո՛չ թողնում են տնից դուրս գալ, ո՛չ աշխատել, ասում են՝ մնացեք տունը, իսկ կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թվերն այնքան մեծ են, որ մարդիկ քնում են ու չգիտեն՝ արթնանալո՞ւ են, թե՝ ոչ: Այսպես ավելի լա՞վ է վիճակը Հայաստանում:

- Համենայնդեպս, ըստ Նիկոլ Փաշինյանի, մայիսին արդեն որոշակի աշխատատեղեր վերականգնվել են եւ սկսվել է տնտեսության վերականգնման պրոցես…

- Այս վիճակում խոսել Հայաստանում տնտեսական վիճակի բարելավման մասին, դատարակ բաներ են: Տնտեսական աճ կարող է լինել միայն մի քանի մարդու գրպանում, ավելին՝ իրենց մոտ կարող է ռեկորդային աճ էլ է տեղի ունեցել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА