o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհն այս Ազգային ժողովի ընդունած որոշումները չի ընդունում. Նիկողոսյան

06.07.2020 12:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աշխարհն այս Ազգային ժողովի ընդունած որոշումները չի ընդունում. Նիկողոսյան

Սոցիալ-տնտեսական իրավիճակի ու կորոնավիրուսային վիճակի վատթարացման ֆոնին՝ Հայաստանում ներքաղաքական դրությունը գնալով ավելի է լարվում: Իշխանությունը զիջումների եւ փոխըմբռման ճանապարհով համառորեն չի ուզում գնալ, իսկ ընդդիմադիր շարքերում դեռեւս չի ուրվագծվում միասնական բեւեռը, թեպետ այդ մասին խոսում են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը: Վերջին ներքաղաքական զարգացումների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները

- Պարոն Նիկողոսյան, վերջերս տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս հանդիպումով մեկնարկը տրվի հզոր ընդդիմադիր բեւեռի ստեղծման:

- Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, երկուսն էլ փառապանծ հայ ժողովրդի զավակներ են, հերոսներ են, հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարներ են: Երկուսն էլ ամենալավն են տիրապետում այն իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը, եւ կարող են գտնել երկիրն այս իրավիճակից  դուրս հանելու լուծման լավագույն տարբերակները: Որ րոպեին երկուսի միավորումով լայն համախմբում տեղի կունենա, այդ օրվանից էլ Հայաստանը կսկսի կամաց-կամաց այս վիճակից դուրս գալ: Հակառակ դեպքում ՝ դեռ չեմ տեսնում, նրանցից բացի, ավելի ուժեղ ուժեր, որոնք կարող են այս վիճակին Հայաստանը դուրս հանել: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն այն անձերն են, որոնք իրենց կյանքը վտանգելով՝ պատերազմ են հաղթել, շատ լավ գիտակցում են առկա սպառնալիքները եւ իրենցից լավ ոչ ոք այս պարագայում չի կարող հարցի լուծման տարբերակներ գտնել: Այնպես որ, այդ համախմբումը սարերի հետեւում չէ, եւ բոլորս պետք է ողջունենք ու ուրախանանք այդ համախմբումով, որպեսզի այդ միասնականությունն էլ ավելի ամրապնդվի: Նախկիններ-ներկաներ այլեւս չկան: Մենք հիմա ոչ թե անդունդի եզրին ենք, այլ արդեն անդունդում ենք, որտեղ մոռանում ենք մեր ով լինելը, կորցնում ենք մեր տեսակը, հեռանում ենք մեր արմատներից, ուստի՝ օր առաջ պետք է դուրս գանք այս իրավիճակից: Էլ չեմ ասում, որ այսօրվա իշխանության մնալու հետեւանքով օրական մենք ունենք տասնյակից ավելի նշանակված զոհեր:

- Ի՞նչ նկատի ունեք՝ «նշանակված զոհեր» ասելով:

- Պարետատան նիստից հետո՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք 10-ը մահ: Այսինքն՝ արդեն մարդու մահվան օրն էլ են որոշել, թե երբ պետք է մահանա եւ ովքեր պետք է մահանան: Աշխարհում չկա նման բան: Սա ի՞նչ է նշանակում, Աստված է մարդուն կյանք տալիս եւ Աստված է մարդուց կյանք վերցնում, մինչդեռ արդեն զոհերի անուն-ազգանուններն էլ,  մահանալու օրն ու ժամն էլ են նշանակում կառավարության որոշմամբ, թե ով ու երբ պետք է մահանա ու քանի հոգի: էս ո՞ւր ենք հասել: Ո՞վ կարող է իմանալ, թե օրական քանի հոգի է մահանալու ու ժամը քանիսին: Բայց, փաստորեն, իրենք գիտեն: Ովքե՞ր են այդ 10 հոգին, որ պետք է մահանան, իսկ միգուցե չե՞ն մահանում, միգուցե երկու հոգի է մահանում կամ ընդհանրապես ոչ ոք չի մահանում: Չէ՞ որ կառավարությունը պետք է մտածի, թե ինչ անի, որ ոչ ոք չմահանա, այլ ոչ թե որոշի, թե քանի հոգի պետք է մահանա:

- Ըստ Ձեզ, ի՞նչ խնդիր է փորձում հայաստանյան իշխանությունը լուծել՝ անընդհատ երկարաձգելով արտակարգ դրությունը: Եթե խնդիրը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չանցկացնելն էր, այդ հարցն արդեն լուծել են ԱԺ-ում ու իրենց համար ցանկալի կադրային փոփոխություններն իրականացրել են Սահմանադրական դատարանում:

- Սահմանադրական հանրաքվեի հարցն Ազգային ժողովում լուծել են, թե՝ ոչ, սա եւս մեծ հարցականի տակ է: Աշխարհն այս Ազգային ժողովի ընդունած որոշումները չի ընդունում: Նայեք Վենետիկի հանձնաժողովի, Եվրամիության հայտարարություններն ու արձագանքները: Դեռ անհայտ է Սահմանադրական դատարանի կարգավիճակը, օր օրի քանդվում է պետական համակարգը: Մի խումբ մարդիկ բռնի, անօրինական ձեւով ղեկավարում են մի ամբողջ հայ ժողովրդի: Սա կոչվում է պետության զավթում: Այնպես որ, Սահմանադրական դատարանին դեռ անդրադարձ լինելու է: Ո՞վ է հիմա Սահմանադրական դատարանի նախագահը, ոչ ոք չգիտի:

Ինչպես վարվել օտարերկյա գործակալների հետ. Անդրանիկ Թևանյան

- Համենայնդեպս, Աշոտ Խաչատրյանն, ում իշխանությունները շտապել էին շնորհավորել, որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար, հավաստիացրել է, որ ինքը չի հանդիսանում Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող:

- Այդպիսի իրավիճակ էլ մնացած բոլոր բնագավառներում է: Սա նշանակում է, որ այլեւս մենք շատ վտանգավոր եւ բարդ իրականության մեջ ենք հայտնվել: Հույս ունեմ, որ ամեն դեպքում դուրս կգանք այս վիճակից, բայց դուրս կգանք՝ առանց սրանց: Ուղղակի, մեկ օր շուտ այս իշխանության հեռացումն, առանց արյուն թափելու, կօգնի ավելի շուտ վերականգնել ամեն ինչ: Հակառակ դեպքում՝ դեռ դժվար օրեր շատ ենք տեսնելու:

- Ձեզ համար բացահայտո՞ւմ էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «եփած» ռուսական բորշչի բաղադրությունը, թե՞  գիտեիք՝ ինչ է կատարվել Հայաստանում երկու տարի առաջ:

- Ճիշտն ասած, Միքայել Մինասյանի «եփած» բորշչի բաղադրությանը ծանոթ չէի, բայց, ամեն դեպքում, բորշչի հետ այդքան էլ սեր չունեմ: Ես հարիսա եմ շատ սիրում եւ եփելուց հարիսա կեփեի, որովհետեւ այն բոլորին միավորելու հատկություն ունի: Այնպես որ, այն ինձ համար ընդամենը քաղաքական բորշչ էր, որը նա այդպես էր պատկերացնում, բայց ես այդ բաղադրատոմսը չգիտեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА