o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից. Արտավազդ Բայաթյան

06.07.2020 12:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից. Արտավազդ Բայաթյան

<<Հակառակն էլ է լինում, երբ որ մի վատ քայլ են անում ոչ մեկը չի գնահատում>>,- այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ;  Վերջինիս` ով մի քանի տասնյակ երգերի հեղինակ է խոսեցինք  այսօրվա երգարվեստից:

Փարիզում կկայանա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

Ձեր` բոլորիս հայտնի <<Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից>> խոհափիլիսոփայական երգերում կյանքի հանդեպ ինչ որ թերահավատությո°ւն կա:

- Սա թերահավատության խնդիր չի այլ պարզապես այն է, որ մարդու հետ կյանքում կարող է պատահել: Դա սովորական երևույթ է: Միշտ չի, որ հասկանում են ճիշտ խոսքը:   Եվ հակառակն էլ է լինում, երբ որ մի վատ քայլ են անում ոչ մեկը չի գնահատում դա որպես վատ արարք: Այդտեղ նկատի ունեմ կյանքի այն պարադոքսը, որ միշտ չէ  որ ամեն ինչ ըստ արժանավույն է գնահատվում: Այնուամենայնիվ,  ես եզրակացություն եմ անում` և վաղն ամեն ինչ կսկսվի նորից: Այսինքն, կսկսվի այդ նույն սխալներով, ճշտերով, թերություններով ու առավելություններով: Կյանքն է այդպիսին: Կյանքը չի կարող լինի բացարձակ: Այն միշտ շարժման մեջ է և այդ շարժման ընթացքում լինում է անկումներ և վերելքներ:Այսինքն հարյուր տարի էլ անցնի մարդիկ նույն սխալները նորից կրկնում են, որովհետեև ամեն  սերունդ գալիս է իր սխալներով և փորձում է կյանքը վերափոխել դեպի լավը և ստացվում է այն ինչ որ ստացվում է:

- Կյանքը Ձեզ վրա ծիծաղե°լ է

-Եղել է, երբ որ ես ավելի մեծ կարծիքի եմ եղել ինչ որ մի գործի վերաբերյալ և չի ստացվել : Կյանքը ծիծաղում է մեզ վրա, կարևորը, որ մարդ խիզախություն ունենա զգալու իր սխալը: Բնական է դա օգուտ է տալիս: Մարդուն իր նկատմամբ ավելի պահանջկոտ է դարձնում, որպեսզի ընդունի իր սխալները: Եթե դա ընդունուևում ես նշանակում է հնարավորություն կա փոխվելու

 Երգահանի հետ զրույցի շարունակությունը կարդացեք <<Իրավունքի>> թերթի վաղվա համարում:                                                                                

Ն. Զաքարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА