o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը ՄԻԵԴ-ից հարցադրումներ է ստացել և պատասխանել․ «Հայկական Ժամանակ»

06.07.2020 21:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը ՄԻԵԴ-ից հարցադրումներ է ստացել և պատասխանել․ «Հայկական Ժամանակ»

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:  

Սինանյանի, մի քայլից ավել մտածել չկարողանալու վտանգների մասին. Արշակ Սադոյան

«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ Կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ եւ այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ»,- աղբյուրի հետ զրույցում նշել է Խաչատրյանը։ Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА