o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում

07.07.2020 07:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մի քանի մարզպետների փոփոխություն է սպասվում։ Նշվում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի անունները։

«Ժողովուրդ». Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում

Խոսվում է, որ որոշվել է նրանց փոխարինել ուժային կառույցների նախկին ղեկավարներով, ինչպես Սերժ Սարգսյանն արեց՝ 2012-ի ընտրություններից առաջ, որ ուժեղ մարզպետներն իշխանական թեկնածուներին անցկացնեն։ Այս հարցում էլ, փաստորեն, նախկին ավանդույթները շարունակվում են։

Մեզ հետաքրքրեց Տավուշի մարզպետի պարագան, որը հնազանդորեն կատարում է ղեկավարի ցանկությունները։ Մեզ ասացին, որ պատճառն Իջևանի ընտրություններն են՝ մարզպետը «չի բաշարում» Ղալումյանին քաղաքապետի համար անհրաժեշտ ռեյտինգով ապահովել։ Բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կդադարեցվեն Ձեր լիազորությունները՝ հարցրինք Չոբանյանին։ «Ընդհակառակը։ Մենք բուռն գործունեության մեջ ենք, ռազմավարության վրա ենք աշխատում, ակտիվ այցելություններ են բոլոր ոլորտներում, կարծում եմ՝ և' 2019-ն էր հաջող, և' հիմա ենք դուրս գալիս համավարակային շոկից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА