o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

07.07.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Երբ եղան առաջին դեպքերը, որ ողջ մարդուն «տեխնիկական սխալի» անվան տակ գրանցեցին կորոնավիրուսից մահացած, ինչպես նաեւ եղավ կորոնավիրուսից մահացածի դիակը «կորցնելու» առաջին դեպքը, դեռեւս չէինք պատկերացնում, որ դա դառնալու է «բնավորություն»: Սակայն քայլասերված խունտայի համար զրո արժեք ունի քաղաքացիների ե՛ւ կյանքը, ե՛ւ մահը, նրանք ունեն մեկ գերնպատակ` ցանկացած գնով երկարաձգել սեփական պիղծ իշխանավարումը: Երեւի թե Նիկոլին հագիստ չի տալիս Չիլիի դիկտատոր Պինոչետի մռայլ փառքը, ում օրոք սպանվել կամ տանջամահ են արվել 30 հազար մարդ, իսկ անհետ կորել` 3000:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

 

ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ ՆԿԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԵԼՈՒ Է ՊՈՌՆՈԳՐԱ՞ՖԻԱՅԻ

Սակայն Պինոչետի համեմատ Նիկոլը շատ մանրապճեղ դեմք է: Պինոչետի բռնապետական դաժան ռեժիմի ներքո Չիլին կարողացավ հաղթահարել բոլոր տնտեսական արգելքները եւ դառնալ Լատինական Ամերիկայի ամենադինամիկ զարգացող երկիրը: Այս փաստը պատմության եւ տնտեսագիտության մեջ մնաց «Չիլիի հրաշք» անվանումով: 1990թ. իշխանությունից բռնապետի հեռանալուց հետո Չիլիում ժողովրդավարություն հաստատվեց` կայուն տնտեսության հիմքի վրա: Եթե Պինոչետը հոժարակամ հեռացավ իշխանությունից, ապա Նիկոլը պատրաստ է իշխանության համար կռվել մինչեւ վերջին հայը: Եթե Պինոչետը ոտքի կանգնացրեց Չիլիի տնտեսությունը, ապա Նիկոլն իր լակոտապետական խունտայով հանդերձ միայն քանսդում է ամեն ինչ, անդունդը գլորելով քաղաքացիների բարեկեցությունը: Եթե Պինոչետը ամրապնդեց Չիլիի պետականությունը, ապա Նիկոլը կործանում է ազգի եւ պետության բոլոր հիմքերը: Շարունակենք համեմատությունը: Պինոչետը պարզապես փոխանցեց տնտեսության ղեկը մի քանի երիտասարդներինովքեր ուսանում էին տնտեսագիտություն Չիկագոյի Համալսարանում եւ վերադարձել էին Չիլի, ու քանի որ Պինոչետը ոչ մի տնտեսական պլան չուներ, հենց նրանց հանձնարարեց բարձրացնել երկրի տնտեսական աճը` չմիջատելով նրանց գործունեությանը: Իսկ Նիկոլը քիթը խոթում է ամենուրեք եւ ամեն ինչ ՀԱԿմեջ անում: Պինոչետը ազնիվ ռազմական դիկտատոր էր, ով թեեւ երկիրը վերածել էր զորանոցի, բայց գոնե անվերապահ զինվորական կարգուկանոնին հետեւելը քաղաքացուն ապահովագրում էր ռեպրեսիաներից: Նիկոլը պաթոլոգիկ ստախոս է, եւ նա ատումէ ռազմիկ խավին, հալածում ռազմիկ նախագահներին եւ հերոս գեներալներին, ռազմահայրենասիրական ամեն ինչ դուրս է մղում, նրան ատելի է անգամ բանակային ուտելիքը: Եվ վերջապես Պինոչետը գեներալ էր, իսկ Նիկոլը զինծառայությունից «թռած» շարքային դասալիք: Պինոչետն ուներ ուժեղ երկիր կառուցելու պլան, Նիկոլի պլանը բաղկացած է սոսկ խանությունը պահելու եւ բոլորին ճնշելու քայլերից: Նրա ուղեղի թռիչքը դիմակ-դնչկալներից այն կողմ չի անցնում: Համավարակի պատրվակով այնպիսի այլանդակ մթնոլորտ է ստեղծվել, որ մարդիկ հիվանդանանու դեպքում վախենում են բուժհիմնարկներ դիմել, ոչպեսզի ճընկնեն լակոտապետության վարչական մամլիչի տակ...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Իսկ դիմակ-դնչկալները սրանց համար մարդկանց առավելագույն անհարմարություն պատճառելու, քաղաքացիների կամքը կոտրելու գործիք է: Ավելին, դա «Նոր նորմալի» խորհրդանիշ է` պատահական չէր «դոկտոր մահ» Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որ դիմակը քթից իջեցնելը դա նույնն է, ինչ փողոց առանց հագուստի, մերկ դուրս գալը: Երեւի թե հեռու չէ այն օրը, երբ առանց դիմակի լուսանկարներն այս լակոտապետությունը հավասարեցնի պոռնոգրաֆիայի... Քայլասերվածների խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները խախտելու համար: Խոսքը վերաբերում է դիմակ կրելուն: Ըստ այդմ, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով: Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով: Իսկ արտակարգ դրությունը, ինչպես խոստովանել էր պարետ Տիգրան Ավինյանը, խունտան մտադիր է երկարացնել մինչեւ դեկտեմբեր: Եթե ձեռքները ճար լինի` հավերժ էլ կդարձնեն:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԲԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ` ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ

Նիկոլի` Սահմանադրության օրա առթիվ հնչեցրած շնորհավորանքը ծաղրի պես էր հնչում, քանզի Սահմանադրությունից խոսում էր Սահմանադրությունը բռնաբարած անձը. «Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապը իրենց կամքի հետ:... Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որեւէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունը ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու եւ պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի: Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձեւավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում եւ 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարեւոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում»:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

Ահա թե ուր է թաղված շան գլուխը: Սրանք հույս ունեն ոչ միայն մնալու մինչեւ 2021-ը, այլեւ քաղաքացիներին այնքան ոչխարացնելու, որ կարողանան անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան եւ այլ ազգապիղծ ակտերը, հանձնել Արցախը եւ վռնդել ռուսական ռազմաբազան, վերջում էլ նախրի պես մարդկանց քշելու ընտրատեղամասեր ու քվեարկել տալու ցանկացած անընդունելի սահմանադրական նախագիծ...

Այսօր` հուլիսի 7-ին, նախատեսված է ՍԴ նիստը Ռոբերտ Քոչարյանի գործով, սակայն արդեն ունենք նախադեպ, որ ոստիկանները ներս չեն թողել ՍԴ դատավորների... Ոստիկանները` անձեռնմխելիության բարձրագույն կարգ ունեցող պաշտոնատար անձանց: Սա արդեն պաօուասների մակարդակ է...

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Քաղաքակիրթ մարդկանց ուղեղում չի տեղավորվում նաեւ ոստիկանների ներխուժումն ընդդիմադիր երկու հեռուստաընկերություններ: Պրիմիտիվ իշխանազավթ Նիկոլի ու լակոտապետության տրամաբանությամբ լրիվ նորմալ է զավթել նաեւ ԶԼՄ դաշտը: Սակայն, օրինակ, ԱՄՆ-ի մամուլը, մասնավորապես «Նյու Յորք թայմսը», խիստ քննադատել է դա, քանզի ամերիկացի լրագրողի ուղեղում չի տեղավորվում` ինչ գործ ունի ոստիկանը հեռուստաընկերությունում, երբ կան ոլորտը կարգավորող լիազոր մարմիններ եւ, գրողը տանի, խոսքի ազատություն: Սակայն քայլասերվածները թքած ունեն, նրանց համար չկան կարմիր գծեր, որոնք չեն կարող անցնել: Սրանք բացարձակ ոճրագործ են եւ իրագործում են ազգադավ դիկտատուրա` ընդդեմ Հայ ազգի եւ Հայոց պետության:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА