o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

07.07.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Թերեւս ներհայաստանյան գերակտիվ զարգացումների պատճառով էր, որ Մինսկի խմբի միջնորդությամբ օրերս տեղի ունեցած Մամեդյարով-Մնացականյան հեռակապով հանդիպումը մեծ արձագանք չառաջացրեց: Միաժամանակ, քիչ մեկնաբանվեց նաեւ հանդիպմանը հաջորդած համանախագահների հայտարարությունը: Եվ իզուր, քանի որ այդ հայտարարությունում կան որոշ ակնարկներ, որոնք շարունակում են արցախյան գործընթացը պահել ծանր մատհոգությունների հարթությունում:

Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստը, բարոյական հարթակում է․ Զոհրաբ Մնացականյան

 

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Մեկ ուշագրավ  հանգամանք եւս: Հազիվ էր այս հերթական հանդիպումն ավարտվել, որ Մնացականյանը շտապեց Արցախ: Միայն այդ փաստը բավարար էր` համոզվելու համար, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն արցախյան գործընթացի հետ կապված թեեւ քիչ տեսանելի, սակայն էական զարգացումներ է ապահովել: Ընդ որում, պաշտոնական լրատվությունը եւս չի էլ թաքցնում, որ Մնացականյանի արցախյան այցի առանցքը հենց վերջին տեսակապն էր: Ընդ որում, Մնացականյանը հանդիպել է արցախյան բոլոր բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաեւ Պարգեւ սրբազանի հետ՝ ներկայացնելով «վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները»: Դա եւս պարզ վկայում է այն մասին, որ «տեսակոնֆերանսների արդյունքները» այն կարգի են, որ անհրաժեշտություն է եղել այդ ամենը քննարկել արցախյան ողջ հասարակական-քաղաքական ներկապնակի հետ: Մնացականյանի արցախյան այցին դեռ կվերադառնանք: Մինչ այդ փորձենք ՄԽ համանախագահների` սովորականի պես կցկտուր հայտարարության միջոցով գլուխ հանել՝ ի՞նչ է խմորվում այդ տեսակոնֆերանսներում: Հայտարարության մեջ նախ այս միտքն է առանձնանում՝ համանախագահները մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը: Որպես կանոն, կոշտ, ռազմատենչ հայտարարությունները գալիս են Բաքվից: Սրա հետ մեկտեղ համանախագահները կարող են «սադրիչ» գնահատել Կապան-Հադրութ մայրուղու գաղափարը, որը ժամանակին օրակարգ մտցրին հայաստանյան սորոսական թեւի կողմից, հետո այն տեղ գտավ նաեւ պաշտոնական հայտարարություններում, թեեւ այդպես էլ մնալով չբացատրված՝ թե կոնկրետ ի՞նչ ռազմավարական օգուտ են ցանկանում ստանալ նման ծրագրից: Ընդ որում` այն դեպքում, երբ այն ակնհայտորեն շատ հեռու է գործնական  իրականացումից, մինչդեռ հայաստանյան պաշտոնյաների նման հայտարարություններին հակադարձեցին մինչեւ իսկ եվրոպական կառույցներից: Մինչդեռ արտաքին նման աջակցությունը բավական էր Բաքվի համար, որ սկսի խոսել բանակցային գործընթացի տապալման մեծ հավանականության մասին՝ միաժամանակ էապես սրելով ռազմատենչությունը: Եվ ահա հիմա էլ ՄԽ-ն է հասել այն մտքին, որ այս իրավիճակն ի զորու է մինչեւ իսկ «խաթարել կարգավորման գործընթացը»: Իսկ այդ  դեպքում կունենանք հետեւյալ փաստացի պատկերը: Մինչ այս՝ անցած տարվա վերջերին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մակարդակով Նիկոլը գրեթե չթաքցված ակնարկով ներկայացվել է, որպես բանակցային գործընթացի արգելակող, ինչին մյուս համանախագահ երկրները լուռ համաձայնություն տվեցին: Դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ հենց Նիկոլն էլ կներկայացվի որպես «կարգավորման գործընթացը խաթարող»: Հաջորդը. համանախագահ երկրները քանիցս հիշեցրել են արցախյան պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ հայտնի որոշումների մասին, ու Լավրովը եւս վերջերս խոսեց այդ մասին: Նշանակում է, որ «կարգավորման գործընթացի խաթարման» դեպքում օրակարգում կմնան հենց այդ որոշումները` որպես պարտադիր կատարման ենթակա: Այսպիսով, ՄԽ հայտարարությունից մոտավորապես նման իրավիճակի հասնելու պարզ ազդակ է զգացվում: Ընդ որում, դրան չհասնելու պայմանը եւս նկատելի է: Համանախագահները հիշեցրել են  2019թ. մարտի 9-ի իրենց հայտարարության մասին: Խոսքն այն հայտարարության մասին է, որը պետք է ապահովի 3 հայտնի սկզբունքների եւ 6 տարրերի վրա հիմնված կարգավորում: Այդ թվում. «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաեւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն»:

Նիկոլա Սարկոզին իր «Փոթորիկների ժամանակը» հուշագրության մեջ պատմել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման մասին

Ընդ որում, համանախագահները նաեւ նշում են. «Համանախագահներն ու երկու երկրների ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել եւս մեկ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին եւ հանդիպել անձամբ՝ որքան հնարավոր է շուտ»: Այսինքն, պետք է առավելագույնս արագ շարժվել կարգավորման ուղղությամբ: Այսպիսով, համանախագահները պարզ հասկացնում են, որ կա՛մ կհամարեն, որ «կարգավորման գործընթացը խաթարված է»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ, կա՛մ պետք է արագացված կարգով ընդառաջ գնալ կարգավորման 3 սկզբունքից եւ 6 տարրերից բաղկացած ծրագրին: Ու հաշվի առնելով, որ Բաքուն պաշտոնապես կողմ է արտահայտվել այդ ծրագրին, ավելին, մշտապես պահանջում է այն արագացնել, ապա կարելի է կռահել, որ այդ «կա՛մ-կա՛մ»-ն առաջադրված է Նիկոլին:

Ռազմական լուծումների հետապնդումը աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար․ Զ․ Մնացականյանի հարցազրույցը՝ արաբական լրատվամիջոցին

 

ԻՆՉՈՒ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՇՏԱՊԵՑ ԱՐՑԱԽ

Այսպիսով, կարելի է կռահել, թե ինչու Մնացականյանը շտապեց Արցախ: Նախ իհարկե, Արցախի ղեկավարությունը պետք է տեղեկանա իրերի դրությանը՝ սա է, այլ տարբերակ չկա: Բայց եթե նաեւ հաջողվի Ստեփանակերտի պաշտոնական համաձայնությունը ստանալ, Նիկոլի համար շատ ավելի լավ: Այս տեսանկյունից, երեւի պատահական չէր նաեւ, որ մինչ Մնացականյանի Արցախ գնալը Ստեփանակերտին ներկայացվեց կարգավորման մեկ այլ տարբերակ, ամենավտանգավորը: Խոսքը` ԼՏՊ-ի տխրահռչակ «Պատերազմ, թե՝ խաղաղության» մասին է, որն Արցախին անգամ միջանկյալ կարգավիճակ չի տալիս, այլ հանձնում է Ադրբեջանին: Իսկ այդ դեպքում, մասնավորապես` արցախյան ներկայիս ղեկավարությանը սպառնում է լավագույն դեպքում նախկին ղեկավարի եւ նախկին արցախցու կարգավիճակ, իսկ վատագույն դեպքում՝ ցմահ կալանավորի կամ «երջանկահիշատակի»: Կարճ ասած, «Պատերազմ, թե՝ խաղաղության» ողբերգական հետեւանքների ֆոնին նրանք պետք է որ միանգամայն այլ հայացքով նայեն «3 սկզբունք 6 տարր» մեխանիզմին: Ամեն դեպքում, Մնացականյանի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պատասխանը տվեց. «Քննարկված հարցերից առանցքայինը, բնականաբար, ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներն էին: Մեկ անգամ եւս վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, այն է.

ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ՀԻՄՔԵՐՈՒՄ

ա) միջնորդական առաքելության առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ համար շարունակում է մնալ ամենաընդունելին,

բ) բանակցային գործընթացում առանց Արցախի Հանրապետության, որպես լիիրավ կողմի լիարժեք մասնակցության անհնար է որեւէ առաջընթաց ունենալ եւ արդյունավետ լուծումներ գտնել:

Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշումն ու ռազմատենչ հայտարարությունների շարունակումը կողմերին միայն զրկում է խաղաղ կարգավորման գործընթացում իրական արդյունք ապահովելու հնարավորությունից»:

«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

Նույն մտքերը, որոնք ժամանակին բազմիցս նաեւ Բակո Սահակյանն է արտաբերել: Ընդ որում, դրա տակ միշտ էլ այս իմաստն է ընկալվել՝ «Արցախը բանակցություններին չի մասնակցում, եւ ով մասնակցում է, թող նա էլ որոշում կայացնի»: Եթե ԱՀ գործող նախագահի մոտ էլ նման  հայտարարությունն ունի նույն իմաստը, ինչ նախկին նախագահի, ապա ասվածը կնշանակի, որ Ա.Հարությունյանը պատրաստ լինելով ընդունել պարտադրված իրավիճակը, այնուամենայնիվ, չի պատրաստվում  պատասխանատվությունը կիսել Նիկոլի հետ:

ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՇՔԵՐԹԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՉԷՐ

 

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է

Այս դեպքում կստացվի, որ Նիկոլի համար արցախյան ուղղությամբ այդպես էլ իրավիճակ չի փոխվել. նույն «կա՛մ-կա՛մ»-ն է, որը կար դեռ 2018թ.-ի մայիսին, եւ անձամբ պետք է ընտրություն կատարի: Միակ փոփոխությունն այն է, որ եթե ժամանակ ձգելու տարբերակներ կային, ապա հիմա կանգնած է վերջնական որոշումն ընդունելու հրամայականի առաջ: Նաեւ նկատի ունենալով, որ «կա՛մ-կա՛մ»-ի երկու տարբերակն էլ իր համար «մահացու» է: Ճիշտ է, կարելի է 3 սկզբունքից եւ 6 տարրերից բաղկացած ծրագիրը ստորագրել, ԱԺ-ում արագորեն «պեչատել», ու մինչեւ իսկ ՍԴ-ի ներկայիս վիճակը նրան թույլ կտա խուսափել այդ փաստաթուղթը հակասահմանադրական ճանաչվելուց ¥ընդ որում, այս իրավիճակը նաեւ այն հարցն է առաջ քաշում, թե իրականում ՍԴ-ի հետ կապված այս ավանտյուրան եւ գերարագ տեմպերով առաջ տանելն արդյոք արցախյան այդ մեծ խաղի դրվագներից մեկը չէ՞¤: Բայց մեկ է, դրանից հետո նա հազիվ թե մնա վարչապետական աթոռին, չնայած այս դեպքում նա կարող է արտաքին ուժերից անվտանգության երաշխիքներ ստանալ ու կանադաներում տեղավորվել: Երկրորդ տարբերակի՝ չստորագրելու դեպքում կարելի է գնալ մինչեւ իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունների ծայրահեղ փչացման, որի տարրերը վերջին օրերին տեսնում ենք: Բայց խնդիրը ռուսները չեն: Եթե այս դեպքում պաշտոնական օրակարգ գա ՄԱԿ-ի ԱԽ հիշատակված որոշումների պարտադիր կատարման պահանջը, ապա այստեղ կարող ես  գործ ունենալ ոչ թե ռուսների հետ, այլ պարզապես ճանաչվել ԱԽ որոշումը չկատարող: Իսկ սա այն ճանապարհն է, որը կարող է մինչեւ Հաագա էլ հասցնել: Ամեն դեպքում, վերջին հակառուսական ժեստերից հետո Արարատ Միրզոյանը որոշ շփումներ ունեցավ ռուսների, այդ  թվում՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, ապա նաեւ՝ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Փորձում են Նավալնիի՞ն «մարսել»: Բայց այս դեպքում էլ օրակարգում է ստորագրելու «կամ»-ը՝ արցախյան սահմաններին ռուս խաղաղարարների տեղակայելու հեռանկարով: Ամեն դեպքում, այն տպավորությունն է, որ Նիկոլն արտաքին տարբեր ուղղվածության տակ շարունակում է այս ու այն կողմ նետվել: Բայց մեկ է, վերջնական որոշում կայացնելու ժամանակը եկել է:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА