o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.07.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, պողոսներ կամ Նիկոլի բառապաշարով ասած` «ազատ եւ հպարտ քաղաքացիներ», որ ձեր սիրելի վոժդը  հայտարարում էր, որ ժողովուրդը տուգանելու մատերիալ չէ: Լավ էլ տուգանելու մատերիալ եք, եւ  դնչկալ չդնելու համար 10 հազար դրամ տուգանքներին հիմա  նոր փորձանք է ավելանում: Ինչքան էլ զարմանալի լինի Նիկոլի  քայլասերված կառավարությունը նախապատրաստում է օրենք, համաձայն որի` առանց ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԻ ավտոմեքենա քշելու համար ձեզ  կտուգանեն 300 հազար դրամով: Իսկ ինչպես հայտնի է, ավտոմեքենաների 90 տոկոսը շահագործվում են առանց կատալիզոտոր կոչվող թիթիզության, ուստի մնում է զարմանալ Նիկոլենց անսահման ցինիզմի եւ նույն այդ «սիրելի ժողովրդին»  թալանելու նույնքան անսահման հնարամտության վրա: Կարող եք չկասկածել, հաստատ շուտով կիմանաք, թե լակոտապետությունից  որ մի «կարկառուն» դեմքը զբաղված է կատալիզատոր ներմուծելու բիզնեսով:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես նկատել է հայտնի բժիշկ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. «Թավշյա իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները «տգետ», «անկարգապահ» եւ «օրենք չհարգող» են կոչում հենց իրենց համար փողոց փակած թավշյա ժողովրդին... Իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները իրենց սեռական ֆանտազիաները իրականացնելու համար «զարգանալու կոչ» են անում այն նույն «խավարամիտ» ժողովրդին, ովքեր հրապարակում բղավում էին «Նիկոլ-վարչապետ»... Իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները վերջին կոպեկներն են քերում այդ նույն տաքսիստից, տնային տնտեսուհուց եւ 85.000 դրամով աշխատողից, իսկ փոխարենը ասում են` «Հեսա նոր քրեական գործ ու բացահայտում ա լինելու», չնայած այդ «քրեական գործերը» եւ «բացահայտումները» չի լինում գոնե հացին քսել եւ ուտել, որ գոնե «հեղափոխական» ժողովուրդը կուշտ փորով հետեւի այս ամենին»: Դե ինչ ասես, խոշոր հաշվով, պողոսներին հասնում է, քանզի սեփական ձեռքով  բերեցին վարչապետ կարգեցին վատագույնին, կամ այստեղ տեղին է զարմանքով հիշատակել հայտնի ժողովրդկան խոսքը, որ` «նախրի միջից էշի ճակատը պաչեցին»: Իսկ էյֆորիային չտրված ողջամիտ մարդկանց մնում է միայն սպառազինվել ադիբուդիով եւ հետեւել, թե ինչով կավարտվի այս ամենը, ու ինչպես են  ազատներն ու հպարտները փորձում հացի վրա քսել հերթական քրգործերն ու «բացահայտումները»:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն կարծես թե շատ-շատերը աստիճանաբար թոթափում են իրենց ուղեղների «թավիշը» եւ իրականությանը նայում սթափ աչքերով: Զորօրինակ` երգիչ ԱՐԱՄՈՆ վերջապես  ընդունեց  իր սխալը եւ այժմ հարկադրված է զարմանքով դիմագրավել զոմբիների եւ ֆեյքերի անեծքների ու հայհոյանքների արշավին: Մի զարմացեք, հարգելի արվեստագետներ, չէ՞ որ ժամանակին դուք չէիք նկատում, թե ինչպես  թեկուզ նույն ՀՀԿ-ի թիմին ու, առհասարակ, Նիկոլի հետ ցանկացած չհամաձայնվողին ինչպիսի հալածանքի էին ենթարկում այդ նույն  կերպարանքները, չէիք նկատում սեւ ժապավեններն ու կենդանի մարդկանց համար դրած դագաղները: Այնպես որ, ձեզ բոլորիդ համար դա  թող քավարան լինի: Ինչպես վերջերս արտահայտվեց Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը. «Ազատվեք ձեր մեջի «Նիկոլից», նա արդեն մոռացել է նույնիսկ ինչ խոստումներ է տվել, նա չի տիրապետում իրականությանը»: Իսկ մենք դրան կավելացնենք միայն մեծն Նիցշեի բանաձեւը` «Ընկնողին հրիր», իսկ որ Նիկոլը  ընկնող է ու, առհասարակ, ընկեցիկի մեկն է, դա կասկածից վեր է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА