o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

07.07.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 Հայտնի է, որ ԿԳՄՍ-ն վերջին օրերին ակտիվացրել է քննարկումները «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ցանկից դուրս մղելու վերաբերյալ: Չափորոշիչների մշակման աշխատանքներում ներգրավված է նաեւ Շիրակի թեմի առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ, ինչի հետ կապված ԿԳՄՍ փոխնախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆԸ ասել է. «Իր հետ ունեցել եմ հանդիպում, հանդիպման ժամանակ մանրամասն խոսել ենք հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության, մոտեցումների մասին, մեր համատեղ ակնկալիքների մասին, ունեցել ենք պայմանավորվածություն, որ եկեղեցու ներկայացուցիչը կմասնակցի չափորոշչի մշակման աշխատանքային քննարկումներին, իր կողմից նշվել է՝ ով պիտի ներգրավվի այդ աշխատանքներին՝ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Համաձայն պայմանավորվածության, հայր Զաքարիային հրավիրել ենք փակ աշխատանքային քննարկման, որ եղել է մինչեւ նախագծի հանրային քննարկման դնելը, կիսել ենք իր հետ այս փաստաթուղթը, նրանից ոչ մի գրավոր առաջարկ չենք ստացել: Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ ունեցել ենք պայմանավորություն, որ եկեղեցու հետ ձեւավորված հանձնախմբի շրջանակում վերակազմավորում կլինի, եւ նիստ կունենանք»:

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը

 

«Առաջին քրիստոնյա պետությունը պետք է ունենա քրիստոնեական դաստիարակություն»

Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել սրբազանը (ում անունը, ի դեպ, մի շարք դեպքերում հրապարակավ կապվել է արեւմտյան տարաբնույթ ծրագրերի հետ) ու ԿԳՄՍ փոխնախարարը, արդյոք հոգեւորականի համար ընդունելի է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկաներից դուրս մղելու ԿԳՄՍ-ի իրագործելիք ծրագիրը, «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ Շիրակի թեմի առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ ԿԳՄՍ փոխնախարարի հարցազրույցում տեղ գտած մտքին.

ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հակադարձում է

- ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը: «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցական առարկաներից հանելու վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել: Փոխնախարարը ասել է մի ճշմարտություն, բայց այնպես, ինչպես որ անհարժեշտ էր իրենց, որ ասեին: Ես ընդամենը զրույց եմ ունեցել տիկին փոխնախարարի հետ, ոչ մի քննարկում չի եղել:

- Սրբազան, ե՞րբ է  տեղի ունեցել այդ զրույցը եւ ո՞ւմ առաջարկությամբ:

Հրապարակ․ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց

- Մայիսի 12-ին հանդիպել եմ փոխնախարարի հետ: Իմ ցանկությամբ` որպես էջմիածնական կրթական հանձնախմբի պատասխանատու: Դիմել եմ, որպեսզի ձեւավորեն հանձնախումբ, որպեսզի մենք աշխատենք: Մեկ ժամ է տեւել հանդիպումը, բոլոր թեմաների վերաբերյալ զրուցել ենք, նաեւ «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցներից հանելու վերաբերյալ, բայց որեւէ քննարկում չի եղել, ընդամենը զրույց է եղել: Զրույց, որի ընթացքում խնդրել եմ՝ ձեւավորեն ենթահանձնախումբ, որպեսզի աշխատենք բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ: Միայն «Եկեղեցու պատմության» մասին չէ խոսքը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետական մակարդակով լուծման կարիք ունեն: Իսկ մեր զրույցը ներկայացնել, որպես քննարկում, առնվազն ազնիվ չէ, որովհետեւ ես քննարկման չեմ գնացել:

Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա. Միքայել Մինասյան (տեսանյութ)

- Դե, զրույցն էլ կարող է ընկալվել` որպես քննարկում:

- Ո՛չ, աղջիկս, որովհետեւ քննարկումը ընկալվում է, որպես որոշման կայացում, իսկ  որեւիցե որոշում կայացնելու իրավասություն ո՛չ ես եմ ունեցել, ո՛չ տիկին փոխնախարարը՝ ԿԳՄՍ-ի անունից:

- Դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննակումներին:

- Եթե «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դուրս մղվի դպրոցներից, էլ ինչո՞վ է առաջին քրիստոնյա պետությունը տարբերվելու մյուս պետություններից, եթե ոչ քրիստոնեության եւ եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքով: Եթե մեր ճանապարհը չպետք է տարբերվի մյուս պետություններից, էլ ի՞նչ առաջին քրիստոնյա պետության մասին ենք խոսելու: Առաջին քրիստոնյա պետությունը պետք է ունենա քրիստոնեական դաստիարակություն:

«ԽՃՃԵՑԻՔ ԷԼԻ ԻՆՁ» . ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

Առաջին քրիստոնեական երկրում չի կարող սեռական դաստիարակությունը լինել այնպես, ինչպես Շվեդիայում է

- Դե, եկեղեցու պատմությունը կհանեն, սեռական դաստիարակությունը կմտցնեն:

- Անկեղծ ասած, մեկը մյուսի հետ կապել չէի ցանկանա, մեկը մյուսի հետ կապել պետք չի: Թեեւ, այո՛, Ձեր նշած երկու հանգամանքն էլ ապաքրիստոնեական են, ապակրոնական են: Առհասարակ, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ տպավորություն է, որ փորձում են հային իր ազգային նկարագրից հեռացնել եւ ինչ-որ եվորպական մեկ այլ երեւույթներ ներդնեն: Ուզում են կրոնական պատկանելությունը դարձնել հեռավոր, անձնական հարց, կարծես`դե, ինչ է, որ:

«Հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել». Միքայել Ոսկանյան

- Սրբազան, դպրոցներում սեռական դաստիարակության ներդրման ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

- Սեռական դաստիարակություն պետք է թե՛ ընտանիքումթե՛ դպրոցում, որպեսզի երեխան սեռական դաստիարակության մասին չլսի փողոցում: Բայց դա պետք է լինի քրիստոնեական սեռական դաստիարակություն: Քրիստոնեությունը սեռը, սեռական դաստիարակությունը չի վերացնում: Քրիստոնեությունը չի ասում՝ միասեռական դաստիարակվի: Նորից պետք է անդրադառնամ առաջին քրիստոնեական երկիր լինելու հանգամանքին, իսկ առաջին քրիստոնեական երկրում չի կարող սեռական դաստիարակությունը լինել այնպես, ինչպես Շվեդիայում է, չի՛ կարող լինել, չպե՛տք է լինի, անթույլատրելի՛ է:

Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան հարցում է կազմակերպել

 

«Քրիստոնեական արժեքներից են օր օրի հեռանում»

- Սրբազան, երկրում տիրող ատելության, անհանդուրժողականության մթնոլորտը ի՞նչով եք բացատրում:

- Քրիստոնեական արժեքներից են օր օրի հեռանում, սա է ցավը: Իմ ազգը ուրիշ արժեք չի ճանաչել, իմ ազգը դավանել է քրիստոնեական արժեքներ եւ այդ արժեքներով է առաջնորդվել մինչեւ քսաներորդ դարի սկիզբը: Եվ քսաներորդ դարի սկզբից միայն որոշ խաբեբաություններով հեռացել է այդ արժեքներից: Չարյաց արմատը քրիստոնեական արժեքներից հեռացումն է: Իսկ մեր նպատակը հայ եկեղեցու պատմության մուտքով այն էր, որ գոնե ինչ-որ չափով մեր սերունդներին կապենք քրիստոնեական արժեքներին: Ճի՛շտ է, մինչ օրս այդ առարկան լավագույն կերպով չի մատուցվել, բայց ավելի լավ է այդպես, քան առհասարակ իսպառ մեր սերունդներին կտրենք մեր արմատներից:

Բողոքիս ձայնը տեղ հասավ. Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող երգահան Միքայել Մարգարյանի հոսանքը  քիչ առաջ միացրել են

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА