o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

07.07.2020 22:00 ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ինչպես հայտնի է, քայլասերված պատգամավորները օրենքի նախագիծ են ներկայացրել, համաձայն որի, փողոցում դիմակ չկրելու համար տուգանքը դարձվում է 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում` 50 հազար, կրկնվելու դեպքում` դրա կրկնապատիկի չափով: Սակայն, ըստ վստահելի աղբյուրի, քննարկման ժամանակ հնչել են նաեւ է՛լ ավելի այլանդակ առաջարկներ: Մասնավորապես, առաջարկվել է ոստիկանությանը իրավունք վերապահել դիմակ չդնող քաղաքացիներին հետապնդելիս հատուկ միջոցներ եւ հրազեն կիրառելու, դիմակները ստուգելու նպատակով առանց սեփականատիրոջ թույլտվության մասնավոր ոչ բնակելի տարածքներ ուժի գործադրմամբ ներխուժելու: Ավելին, ըստ մեր աղբյուրի, առաջարկվել է անգամ տուգանել սոցիալական ցանցերում առանց դիմակի լուսանկար տեղադրող օգտատրերին, ինչպես նաեւ արգելել գովազդները, ուր պատկերված են առանց դիմակի մարդիկ: Սակայն, մեր աղբյուրի խոսքով, առարկություններ են հնչել, որ դա դեռ վաղ է եւ կարելի է կիրառել հաջորդ փուլում:

ԲԱՄԲԱՍԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА