o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե «երբեմնի հանրապետական եմ», այլ այս պահին ևս հանդիսանում եմ ՀՀԿ անդամ»

07.07.2020 16:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե «երբեմնի հանրապետական եմ», այլ այս պահին ևս հանդիսանում եմ ՀՀԿ անդամ»

Hraparak.am կայքում այսօր ՝ 07.07.2020թ. տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն իմ՝ Դավիթ Համբարձումյանիս, եղբորս՝ Գոռ Համբարձումյանի և Նվեր Մուրադյանի մասին: Ցանկանում եմ հայտնել, որ ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե «երբեմնի հանրապետական եմ», այլ այս պահին ևս հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, դեռ ավելին՝ հանդիսանում եմ ՀՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության նախագահ: Եղբորս և Նվեր Մուրադյանի միջև երբևէ որևէ միջադեպ չի եղել և չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ Նվերը մեր քրոջ ամուսինն է՝ մեր փեսան և մեր ընտանիքի անդամ, հարազատ մարդ: Ինչ վերաբերում է Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, ապա դա առնվազն թյուրիմացության արդյունք է:
Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

«Մոտ 13-15 տարեկան տղա երեխա է, ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում, և նրան դիմահարդարում է տրանսգենդերը»

Մասիսի քաղաքապետ

Դավիթ Համբարձումյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА