o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան

07.07.2020 20:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված վերջին հայտարարությանը։ Այս առիթով Աշոտյանի՝ ռուսալեզու հանրությանն ուղղված գրառման թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․

Առաջնության մեկնարկային խաղում «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին

«Աբշերոնյան ֆանֆարոնը դատարկաբանության և ցածրորակ շատախոսության հերթական ճառն է հնչեցրել Հայաստանի, հայ ժողովրդի և Սերժ Սարգսյանի հասցեին:

Նրա մազութային լեղու մակարդակը զգալիորեն զիջում է Բաքվի նավթի որակին, որի վրա հիմնված է «ոսկե երիտասարդության» ներկայացուցչի և հարևան հորինված պետության գահաժառանգի՝ ջերմոցային միջավայրում աճեցված իշխանությունը, որը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում նստած է եղել Ստամբուլի, Մոսկվայի  գիշերային ակումբներում՝ շնչելով թակարժեք սիգարների բույրը ռազմաճակատի կրակոցների և վառոդի փոշու հոտը:

Ալիևը դասեր չի քաղել ինչպես իր նախորդների անփառունակ պարտություններից, այնպես էլ 2016 թվականի սեփական ապրիլյան տապալումից:

Ո՞րն է Ադրբեջանի նախագահի՝ իսկապես թշվառ և նվազագույն դիվանագիտական էթիկայի շրջանակներից դուրս եկող վարքի գաղտնիքը:

Մարդ, որը Սերժ Սարգսյանին տեսնելուն պես «Պավլովի շների» օրինակով ամեն անգամ ռեֆլեկտիվ կերպով իրեն էր քաշում ոչ հզոր պոչը, որի բանակը սեփական փորձով բազմիցս զգացել է հայ զինվորի ուժն ու խիզախությունը, իրեն պահում է որպես միջին վիճակագրական հիստերիայով տառապող կին ՆԴՀ-ի ժամանակ:

Ի՞նչ էր այդքան աններելիորեն ցավալի արել նրան Սերժ Սարգսյանը, որ Հայաստանի նախագահի պաշտոնից նրա հրաժարականից երկու տարի անց Ալիևն իրեն պահում է նման զազրելի կերպով:

Ադրբեջանի ժողովո՛ւրդ, բացատրի՛ր քո նախագահին, որ հղի տղամարդը ողորմելի տեսարան է:

Տեսնում եք, Հանրապետական կուսակցության խորհրդանիշը նրան դուր չի գալիս: Իհարկե, դուր չի գա, քանի որ հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են հայ ժողովրդի մյուս զավակների հետ կողք-կողքի ցույց տվել «ալիևներին» իրենց իրական տեղը՝ ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթակում: Կասկած չկա, որ եթե արծվի փոխարեն մեր կուսակցական դրոշի վրա ոչխար պատկերված լիներ, որն Ադրբեջանի նախագահին բնորոշ մշակութաբանական կոդն է «հարազատ-օտար» համակարգում, այն շատ ավելի բարենպաստ կհամարեր:

Այն գործիչը, որն իր երկրում ատելության և այլատյացության մշակույթ է զարգացրել, որը հայատյացությունը պետական կրոնի մակարդակի է հասցրել, որի համար քնած սպային կացնահարող ոչնչությունն ազգային հերոս և խորհրդանիշ է, նվազագույն բարոյական իրավունք չունի խոսելու ֆաշիզմի մասին:

Այո, Հայաստանում այսօր կան խնդիրներ ժողովրդավարության և ներկայիս իշխանությունների հետ, սակայն Ալիևը չէ, որ իր ներքին բարոյական դատարկությամբ և միջնադարյան խավարամտությամբ պետք է խոսի ժողովրդավարության, մարդու իրավունքների և եվրոպական արժեքների մասին: Մեր խնդիրները մենք ինքներս կլուծենք:

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասին կպատժեն Ալիևին ցանկացած  արկածախնդրության համար:

Չկասկածեք, հարևաննե՛ր»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА