o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դինքի սպանության գործով նիստի ժամանակ դատարանը հրաժարվել է հարցաքննել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին

08.07.2020 11:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դինքի սպանության գործով նիստի ժամանակ դատարանը հրաժարվել է հարցաքննել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին

Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատական լսումների շրջանակներում հուլիսի 7-ին Ստամբուլի դատարանը մերժել է փաստաբանների՝ նախքան սպանությունը Դինքի հետ հանդիպած Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին հարցաքննելու և որպես վկա լսելու պահանջը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Դատողություններ հայ ժողովրդի Ազգային գաղափարախոսության շուրջ. Գառնիկ Իսագուլյան

Դինքի գործով 107-րդ դատական նստաշրջանը սկսվել է հուլիսի 7-ին` Ստամբուլի 14-րդ դատարանում: Տեղի ունեցած նիստում վկայի կարգավիճակով դատարանը լսել է Fox TV լրատվական գործակալության աշխատակից Սոներ Դաբաղին և Ստամբուլի ժանդարմերիայի աշխատակից Ալի Օքուրին:

Փաստաբան Հաքան Բաքըրչըօղլուն նախկին նիստերից մեկի ժամանակ պահանջ էր ներկայացրել որպես վկա լսել և հարցաքննել Ստամբուլի նահանգապետարանում Դինքի հետ հանդիպած Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին: Դատարանը այն ժամանակ բավարարել էր փաստաբանի պահանջը և գրավոր նամակ-հրավեր էր ուղարկել ծառայությանը, սակայն ծառայության կողմից այդպես էլ պատասխան չէր ստացվել: Հուլիսի 7-ին Բաքըրչըօղլուն կրկին նույն պահանջն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է այն:

Միևնույն ժամանակ գործը քննող դատավորների կազմը հերթական` 5-րդ անգամ փոխվել է: Դատական նիստը ղեկավարում էր Բարձրագույն քրեական դատարանի նախկին ղեկավար Աքըն Գյուրլեքը:

Դատական նիստերը կշարունակվեն հուլիսի 8-ին և 9-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА