o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՏԵՐԵՐԸ, ՈՒՄ ՁԵՌՔԻՑ ԵՆ ՈՒՏՈՒՄ ԱՅՍ ՇՆԵՐԸ

08.07.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՏԵՐԵՐԸ, ՈՒՄ ՁԵՌՔԻՑ ԵՆ ՈՒՏՈՒՄ ԱՅՍ ՇՆԵՐԸ

Երեկ ՍԴ-ն պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի եւ դատարանի հռչակավոր դիմումը, որի վերաբերյալ ստացվել են Եվրադատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները` ամենեւին էլ ոչ ի նպաստ իշխող վարչախմբի: Սակայն նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ընդ որում, քվորումի բացակայությունը պայմանավորված էր ոչ թե ՍԴ դատավորների թերացումով, այլ ոստիկանական բռնության հանգամանքով: Հնչում է առավել քան սրբապիղծ` ոստիկանական բռնություն ՍԴ-ի հանդեպ: Դատավորների մուտքը փակողը ոչ թե սանձարձակ խաժամուժն է, կամ անգրագետ նավաստի Ժելեզնյակը, այլ ապօրինի հրաման կատարող բարձրաստիճան ոստիկանական սպաներն են...

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՂՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ

 

«ԴՆՉԿԱԼ ՇՈՈՒՆ» ՈՐՊԵՍ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ

Այն, որ սահմանադրական հեղաշրջման զարհուրելի իրողության պայմաններում տեղի ունեցող բոլոլան շատ ջուր կտանի, ակնհայտ է: Մասնավորապես, ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, ում լիազորություններն ապօրինի դադարեցվել են, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ է դիմել նաեւ Հրայր Թովմասյանը, ով ապօրինաբար զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից: Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել են կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»: Այն վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ Եվրադատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել: Նիկոլի քայլասերված խունտայի համար դա հղի է շատ վատ հետեւանքներով, եւ ֆյուրերիկը դա քողարկելու համար դիմել է հերթական աղմկալի «գժական» քայլի` դիմակ-դնչկալների պարտադրանքը հասցնելով աներեւակայելի աբսուրդի: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ. «Դիմակների համար տուգանքները դարձել են հայ իշխանավորների հիմնական մտահոգությունը, եւ կառավարության նիստերին հիվանդների եւ մահացածների թվին զուգահեռ, որպես ձեռքբերում` նշվում է նաեւ տուգանվածների թիվը»: Թեեւ ակնհայտ է, որ սպասարկվում է նաեւ Փաշինյանների գերդաստանի արտադրած դիմակները բնակչության վրա «նաղդելու» բիզնես-նպատակը, սակայն ըստ քաղաքագետի. «Այս ամենը բավարար հիմք չէ կորոնավիրուսի համաճարակը դիմակների համաճարակով փոխարինելու հիստերիայի համար: Այստեղ կան ավելի կոնկրետ ու ավելի հզոր քաղաքական շահեր: Նախ, դիմակների մտագարությունը հանեց սահմանադրական հեղաշրջման դիսկուրսը: Շարքային քաղաքացին մոռացել է, որ իրեն ղեկավարում է սահմանադրական հեղաշրջում կատարած հանցագործը, որին ձայնակցում են սահմանադրական հեղաշրջում կատարած եւս 88 հանցագործ: Դիմակների մտագարությունը նաեւ մոռացնել տվեց այն, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, արդեն 4-5 օր է, Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ չէ, սակայն ներդրումների հեղեղը դեռ չի սկսվել, իսկ շարքային քաղաքացու կյանքն էլ կտրուկ չի բարելավվել: Պայքարը դիմակների համար մոռացության է տվել անգամ այն հանգամանքը, որ երկրում պետք է պայքար ընթանա համաճարակի դեմ, իսկ իրականում պայքարը դիմակների համար տուգանքների շուրջ է, որը շատ անուղղակի ազդեցություն ունի համաճարակի վրա: Դիմակախաղը մոռացության է տվել, որ 1,5 ամսից սկսվելու են դասերը դպրոցներում եւ համալսարաններում, իսկ իշխանությունը դրան պատրաստվելու փոխարեն` Հայ եկեղեցու պատմության դասերն է արգելում եւ դիմակներ պարտադրում»:

Ումի՞ց է ապահովագրվում Նիկոլը սահմանադրական փոփոխություններով

Աղասի Ենոքյանի համոզմամբ` Նիկոլի եւ պարետատան կողմից «դիմակային ճնշումը» ժողովրդի վրա աստճանաբար բարձրացելը ոչ թե հախուռն եւ խելագար գործընթաց է, այլ. «Սրանք անիմաստ որոշումներ չեն, այլ ճկման այնպիսի գործողություններ, որ կարելի է գտնել Պոլիտեխնիկի «Սոպրոմատ»-ի` նյութերի դիմադրության, ցանկացած դասագրքում»: Բայց միաժամանակ քաղաքագետի աչքից չի վրիպել, որ այդ գործողությունները ոչ թե նպաստում, այլ խանգարում են դիկտատուրայի հաստատման գործընթացին, «քանի որ բավական է որեւէ ընտրություն, հանրաքվե կամ հանրահավաք, եւ իշխանությունները կստանան ժողովրդի ուժգին հակազդեցությունը: Ամենայն հավանականությամբ, կքված հայ ժողովուրդը ծառայելու է այլ նպատակի` թերեւս, արտաքին քաղաքական, որը կատարվելու է շատ արագ եւ շատ շուտով... Որքան էլ փորձես խուսափել դավադրապաշտությունից, չես կարող չկասկածել, որ մի դավադրություն է պատրաստվում, որի համար պետք է կքված ժողովուրդ: Մասնավորապես, Նիկոլը կարծում է, որ կքված ժողովուրդը չի կարողանա, չի հասցնի ուղղվել, երբ հանկարծակի սեղանին դրվի ղարաբաղյան ոչ ցանկալի լուծումը»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

ԱՅԼԱՍԵՐՎՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԻ ԳՈՐԾԻՔ

Պարզից էլ պարզ է, որ նույնիսկ ամենավատ, ամենակոռումպացված եւ ամենաբռնակալական ազգային իշխանությունը չի կարող առաջ տանել հող հանձնելու եւ ռազմական հաղթանակները քամուն տալու նպատակներ: Այդպիսի բան կարող է անել միայն գաղութային ադմինիստրացիան, օկուպանտներին սպասարկող կառավարիչները: Օկուպացիոն ռեժիմը ոչ թե պոզով-պոչով, այլ հենց այդպիսին է լինում: Նաեւ հենց օկուպացիոն վարչակարգին է բնորոշ աշխատակազմը համալրել կոսմոպոլիտ, գենախեղված մուտանտներով, ինչը եւ տեսնում ենք 2018-ի հեղաշրջումից ի վեր: Եվ այդպիսի վարչամեքենան անխուսափելիորեն այլասերում է ոստիկանությունը: Եթե ոստիկանները կարող են ծեծ ուտել համասեռամոլներից հենց ոստիկանատանը, եւ դա անպատիժ մնա` դրանից այլասերման ավելի վառ նշան դժվար է պատկերացնել: Ու այլասերման ընթացքում ոստիկանությունն ավելի ու ավելի է հեռանում հանցավորության դեմ պայքարի գործընթացից, վերածվելով քաղաքացիների համար ատելի ժանդարմերիայի եւ քաղաքական հալածանքի գործիքի: Եթե ոստիկանական հիմնական ուժերին հանձնարարվում է դիմակ-դնչկալ չդնելու համար քաղաքացիներին անխնա տուգանելը, հաճախ` սորոսական վերակացուների հսկողության ներքո, ապա դա ինքնին պերճախոս է: Առավել քան 50 հազար տուգանվածներ` դա հսկայական թիվ է: Ճիշտ է, նրանք բոլորը դառնում են պոտենցիալ ըմբոստացողներ ընդդեմ օկուպացիոն ռեժիմի, սակայն ժողովրդին զանգվածային «կքեցնելը», ինչպես բնորոշել է Աղասի Ենոքյանը, եւ որը «բռի սարեցու» բառապաշարով կոչվում է «կզացնել», տիպիկ օկուպացիոն գործառույթ է: Բնականաբար, ամեն քայլափոխի այլասերվող ոստիկանությունը նաեւ կրկնակի չափանիշներ է գործադրում: Ինչպես նկատում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Բ26-ի դիմաց հավաք էր անցկացնում մի շատ հայտնի քաղաքական անշունչ առարկա (Արման Բաբաջանյանը-խմբ.) իր թիմով: Ոստիկանները, կողքը կանգնած, շուրջ 20 րոպե հարցազրույց տվող անշունչ առարկային ոչ միայն չխանգարեցին, այլեւ անգամ չհիշեցին, որ սոցիալական հեռավորություն պահպանելու պատրվակով մի քանի օր առաջ լրագրող էին ծեծում: Սա իշխանությունների կողմից ոստիկանությանը «պոլի շոր» սարքելու հերթական դրվագն էր, ու ցավոք, արդեն հույս էլ չկա, որ ոստիկանական համազգեստ հագած նորմալ տղերքի պատիվը էս լակոտակրատիայի կողմից գոնե մի քանի գրոշ կգնահատվի»:

ՊՂԾԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ ԼԵԳԻՏԻՄ ՎԵՐՋԻՆ ԱՄՐՈՑԻ ՎՐԱ

Սակայն այդպիսի ոստիկանությունը նաեւ պիտանի չէ նույն խունտային ժողովրդական ընդվզումից պաշտպանելու համար: Ու թեեւ քաղաքական ընդդիմադիր ուժերը ընդվզումը սկսելու համար սպասում են արտակարգ դրության ավարտին, խունտան էլ ձգտում է անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը, «նկարելով» համավարակի «նպատակահարմար» թվեր, այնուամենայնիվ, երկար ձգձգել հնարավոր չէ: Վաղ թե ուշ օկուպանտները սխալվելու են քաղաքացիներին «կքացնելու» չափի հաշվարկում եւ կստանան ցասման պայթյուն, որը հաշվի չի առնում ոչինչ: Եվ ինչքան ավելի մոտենում է հանրությանը դավաճանության փաստի առաջ կանգնեցնելու «իքս» պահը, այնքան աճում է խունտայի սխալվելու հավանականությունը: Տուրբուլենտ գոտում անչափ դժվար է աշխատել ոչ միայն դեղնակտուց, բանակից փախած պաշտոնյաներին, այլեւ նրանց ուսյալ արտերկրյա տերերին:

ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА