o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

COVID-19-ով յուրաքանչյուր 10-րդ պացիենտի մոտ հոտի եւ համի զգացողությունը մեկ ամսվա ընթացքում ՉԻ վերականգնվում․ հետազոտություն

08.07.2020 11:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
COVID-19-ով յուրաքանչյուր 10-րդ պացիենտի մոտ հոտի եւ համի զգացողությունը մեկ ամսվա ընթացքում ՉԻ վերականգնվում․ հետազոտություն

Համի ու հոտի զգացողության կորուստը կորոնավիրուսի վարակի ամենատարածված ախտանիշներից մեկն է: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Otolaryngology-Head and Neck Surgery-ում, ցույց է տվել, որ պացիենտների 10%-ի մոտ հոտի եւ համի զգացողությունը չի վերականգնվում մեկ ամսվա ընթացքում:

Կորոնավիրուսային համավարակի հետևանքները մարդկությունը կզգա տասնամյակների ընթացքում․ ԱՀԿ ղեկավար

Ուսումնասիրության մեջ ներգրավվել է Իտալիայի բնակիչների ոչ մեծ խումբ (187 մարդ), որի անդամները COVID-19-ը չափավոր ձեւով են տարել եւ հոսպիտալացման կարիք չեն ունեցել: Ինչպես պարզվել է, որոշ պացիենտների մոտ ապաքինվելուց մեկ ամիս հետո էլ հոտառությունը եւ համի զգացողությունը չի վերականգնվել։

Պացիենտների 60%-ի (113 մարդ) մոտ համի եւ հոտի զգացողության խնդիրներ են առաջացել, իսկ շատերի մոտ դրանք ընդհանրապես անհետացել են: Այս մարդկանցից 55-ի մոտ հոտառությունը լիովին վերականգնվել է, 46-ի մոտ այն բարելավվել է, սակայն ոչ հիվանդությունից առաջ եղած մակարդակով, իսկ 12-ի մոտ մեկ ամսվա ընթացքում այդ ախտանիշները չեն վերացել, չնայած ապաքինմանը: Պացիենտների միայն կեսն է հիվանդությունից հետո մեկ ամիս անց լիովին վերականգնել այս զգացողությունները: Եւս 40%-ի մոտ նկատվել են զգալի բարելավումներ, իսկ 10%-ի մոտ որեւէ փոփոխություն չի եղել:

Վարակի առավել լուրջ ախտանիշներ ունեցողների մոտ վերականգնման ժամանակահատվածը առավելագույնս երկար է եղել՝ ըստ Պադովայի համալսարանի հետազոտողների: Հաշվի առնելով աշխարհում COVID-19-ով հիվանդացության ընդհանուր մակարդակը՝ դժվար չէ ենթադրել, որ հսկայական թվով պացիենտների մոտ երկար ժամանակ կլինեն հոտի եւ համի զգացողության վերականգնման հետ կապված խնդիրներ, ուստի բժիշկները պետք է դա հաշվի առնեն, ընդգծում են մասնագետները: Սակայն համարվում է, որ վաղ թե ուշ հոտի եւ համի զգացողությունը, այնուամենայնիվ, կվերականգնվի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА