o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կորոնավիրուսային մահացությամբ եւս աշխարհում վատագույն դիրքերից մեկում է

08.07.2020 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը կորոնավիրուսային մահացությամբ եւս աշխարհում վատագույն դիրքերից մեկում է

Եվ այսպես, մեկ օրում ունեցանք եւս 18 կորոնավիրուսային զոհ: Հսկայական թիվ, մոտ կրկնակի ավել, քան մարտի 1-ի զոհերի թիվն է:

Իսկ ընդհանուր առմամբ արդեն ունենք 685 զոհ: Ճիշտ է, 164-ին ներկայացնում են, որպես կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացած` «մաքուր» կորոնավիրուսային մահ ներկայացնելով 521-ին, սակայն բազմիցս է հիմնավորվել նման մոտեցման կեղծարար բնույթը: Այն պարզ պատճառով, որ եթե կորոնավիրուսով վարակվածներին արգելել են հերձել, ապա չի կարող լինել որեւէ հիմնավորում, թե որն է այս կամ այն մահվան պատճառը, ով է կորոնավիրուսից մահացել, ով` միայն վարակված էր, բայց մահացավ այլ հիվանդությունից: Վերջապես, արդյոք այդ «այլ հիվանդությունը» կորոնավիրուսի պատճառով չէ՞ր սրվել` մադուն հասցնելով  մահվան: 

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 քաղաքացու մոտ

Մի խոսքով, ունենք 685, այսինքն` 1 միլիոն մարդու հաշվարկով 228 զոհ: Ի՞նչ վիճակում ենք աշխարհի մասշտաբով: Մոտ 10 օր առաջ նման հաշվարկ կատարել էինք, այն ժամանակ այդ ցուցանիշով  (ըստ Worldometers.info-ի) աշխարհում 29-րդն էինք (բնակչության պաշտոնական թվի հաշվարկով, եւ եթե վերցնենք բնակչության փաստացի թիվը, կունենանք էլ ավելի վատ վիճակ): Մեր հերթական համեմատությունը ցույց տվեց` այսօրվա դրությամբ աշխարհում 21-րդն ենք: Այսինքն, 10 օրում ունեցել ենք մահացության մակարդակի թռիչք:

Սակայն դրանով ամեն ինչ չի սահամանփակվում: Մեզանից առաջ գտնվող երկրների ցանկում մի քանիսը կղզի-քաղաք պետութուններ են` մի քանի հազարից մինչեւ մի քանի տասնյակ հազար բնակչությամբ: Նրոնց  մոտ հաշվարկները բոլորովին այլ տրամաբանություն ունեն, եւ այստեղ մեկ-երկու զոհը կարող է 1 միլիոն բնակչի հաշվարկային ցուցանիշում կտրուկ փոփոխություններ առաջացնել: Այդ երկրներին մի կողմ թողնելու դեպքում Հայաստանի դիրքերը կտրուկ «կբարելավվեն»: Կա նաեւ մեկ այլ նրբություն: Բանն այն է, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանից շատ զոհեր ունեցող մի շարք երկրներում էլ մահացության ցուցանիշը վաղուց է դեղափոխվել շատ փոքր ավելացման փուլ: Օրինակ Ֆրանսիայում զոհերի ցուցանիշն այսօրվա դրությամբ 29 933 է: Սակայն մահվան դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ապրիլի վերջերից մինչեւ մայիսի կեսերը: Օրինակ, մայիսի 17-ին զոհերի թիվը 28 108 էր, եւ դրան հաջորդած մոտ երկու ամիսներն արձանագրվել է ընդամենը մոտ 1.8 հազար մահ: Արդյունքում, թեեւ Ֆրանսիայում 1 միլիոն մարդու հաշվարկով մահացության ցուցանիշը 459 է, սակայն վերջին երկու ամսում այն գրեթե չի փոփոխվել: Այն դեպքում, երբ Հայաստանում օրական մահացության դինամիկան մոտավորապես հունիսի սկզբներից սկսած նույն բարձր մակարդակի վրա է` հիմնականում օրական 10 եւ ավելի մահ: Իհարկե, սա նաեւ նշանակում է, որ մեր առողջապահությունն այդպես էլ չի կարողանում, այսպես ասենք, լավագույն բուժումն ապահովել հիվանդների համար: Դա նաեւ իր  բացատրությունն ունի, սակայն այլ թեմա է: Այս պահին պարզապես ֆիքսենք, որ 1 միլիոն վարակվածի հաշվով մեզանից առաջ գտնվող շատ երկրների մոտ այդ ցուցանիշը գրեքե կանգ է առալ, իսկ մեզ մոտ պահպանում է աճի դինամիկան:Եվ եթե հաշվի առնենք վերջին երկու շաբաթներին արձանագրվող վարակվածության ռեկորդային բարձր մակարդակը, ապա ստիպված ենք ենթադրել, որ կպահպանվի նաեւ 1 միլիոն մարդու հաշվով մահացության ցուցանիշի աճը: Այսինքն, որ միշարք երկրներից առաջ անցնելու հավանականությունը շատ մեծ է:

Հանրագումարում այս պատկերն ունենք: Արդեն այս պահին (եթե անգամ հաշվենք մահացության եւ երկրի բնակչության պաշտոնական թվերը) ունենք մահացության խիստ բարձր ցուցանիշ` 215 երկրների մեջերկու-երեք տասնյակի մեջ ենք: Սակայն փաստացի վիճակով երկրորդ տասնյակի մոտավորապես կոսերին ենք, եւ, որ պատկերն էլ ավելի մտահոգիչ է դարձնում, առաջ գնալու լուրջ պոտենցյալ ունենք: Ու այսքանից հետո ոմն Թորոսյան ու Փաշինյան, դեպքի ամենաանմեղ արտահայտությամբ համոզում են, թե մեր արկրում մահացության ցուցանիշը բարձր չէ:

Ս.Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА