o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան ռուսական С-400 համակարգերը փորձարկել է ընդդեմ ամերիկյան կործանիչների. Fighter Jets World (տեսանյութ)

08.07.2020 12:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան ռուսական С-400 համակարգերը փորձարկել է ընդդեմ ամերիկյան կործանիչների. Fighter Jets World (տեսանյութ)

Թուրքական բանակն Անկարայից ոչ հեռու գտնվող Մյուրթեդ ավիաբազայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը փորձարկել է ընդդեմ ամերիկյան F-16 և F-4 կործանիչ ինքնաթիռների: Այս մասին գրում է tr.sputniknews.com կայքը` հղում տալով Fighter Jets World պորտալին:

Քանի դեռ ՀՀ-ում պաշտոններ են զբաղեցնում ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչներ, նոր լարվածություն կստեղծի. Սիմոնյան

Պորտալի տվյալներով` հուլիսի 4-ին սկսված փորձարկումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը:

Նշվում է, որ նախորդ աշնանը Թուրքիան նմանատիպ փորձարկումներ արդեն արել է:

С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:

C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է 2019 թվականի ամռանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА