o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստալինը հաճախ էր թաքնվում տատիկիս տանը». Սաակաշվիլի (տեսանյութ)

08.07.2020 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ստալինը հաճախ էր թաքնվում տատիկիս տանը». Սաակաշվիլի (տեսանյութ)

Ուկրաինական «ГОРДОН» հրատարակության հիմնադիր Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, որ իր ընտանիքի անդամները ծանոթ են եղել խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ և տուժել են նրա գործողություններից:

Պեսկով. Սաակաշվիլին, իհարկե, շատ վատ նշան է

Սաակաշվիլին պատմել է, որ իր պապը ֆինանսավորել է բոլշևիկներին, այդ թվում` խորհրդային ապագա առաջնորդ Իոսիֆ Ստալինին: Նա նշել է, որ հետո Ստալինը ամենաշատը չէր սիրում այն ընտանիքները, որտեղ իրեն ճանաչում էին:

Լրագրողը հիշեցրել է Սաակաշվիլիին, որ նա Ստալինի հետ նույն օրն է ծնվել:

«Դե այս դեպքում ես հակված եմ կատակել և պատասխանել Մարքսի խոսքերով, որ պատմության մեջ մի անգամ ողբերգություն պատահում է, հետո այն կրկնվում է որպես կեղծիք: Ստալինն իմ ցեղի, իմ ընտանիքի ճակատագրի հետ ինչ-որ կապ ունի: Ինձ դաստիարակած նախատատիս հայրը (նախատատս մահացել է, երբ ես արդեն 30-ն անց էի) Կովկասի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, նա աշխարհում խոշորագույն մանգանային հանքավայրերի սեփականատերն էր և ֆինանսավորում էր բոլշևիկներին: Նա ֆինանսավորել է նաև Ստալինին: Եվ Ստալինը բավականին հաճախ թաքնվել է նրանց տանը: Եվ մի անգամ այնպես է պատահել, որ նրանց շրջապատել է ցարական ժանդարմերիան: Իմ տատիկն այդ ժամանակ փոքր էր, Ստալինին պետք էր դուրս բերել և դա կարգադրել էին անել այդ փոքր աղջկան: Տատիկը ինձ պատմել է, որ այդ ժամանակ Ստալինը շատ նյարդայնացած էր, ձեռքը խոնավ էր և ամբողջ մարմնով դողում էր: Հետո, երբ բոլշևիկները իշխանության եկան, տատիկիս հայրիկին ձերբակալեցին, նրանք նամակ գրեցին Ստալինին, նշելով որ «մենք քեզ հյուրընկալել ենք, իսկ սա քո շնորհակալությո՞ւնն է»: Եվ նրան առաջին անգամ բաց թողեցին»,-պատմել է Սաակաշվիլին:

Նրա խոսքերով` հետո, ամեն դեպքում, իր պապիկից խլել են ամբողջ ունեցվածքն ու ընտանիքի հետ դուրս հանել տնից: Երկրորդ անգամ նրան ձերբակալել են 1937 թվականին և ուղարկել աքսորավայր:

«Այն ժամանակ տատիկիս եղբայրը` Գրիգոլ Աբաշիձեն, որը հայտնի վրացի պոետ էր (ի դեպ` Ստալինյան մրցանակի դափնեկիր) գնաց Կրեմլ: Այնտեղ Ստալինն ու Բերիան էին նստած: Ստալինը նրան հարցրել է. «Ի՞նչ ես ուզում խնդրել ինձնից»: Նա ասել է. «իմ հայրը աքսորավայրում է, կարո՞ղ ես բաց թողնել նրան»: Ստալինը դիմել է Բերիային. «Դե կարելի է: Այս անգամ նրան բաց կթողնենք, բայց հաջորդ անգամ, եթե ինչ-որ վատ բան անի, մենք ձեզ միասին կգնդակահարենք»: Եվ չարախնդացել է: Բաց թողեցին: Աբաշիձեն նրան վերցրեց աքսորավայրից, սակայն նա արդեն ուժասպառ էր և հազիվ էր քայլում: Նրանց զգուշացրել էին, որ ճանապարհին նրան հանկարծ սնունդ չտան, քանի որ կարող է միանգամից մահանալ: Աբաշիձեն ասել է, որ նրան կենդանու վիճակի էին հասցրել»,-պատմել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ շատ ընտանիքների ճակատագրերում Ստալինի մասնակցությունը հենց այսպիսին է եղել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА