o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքա՞ն ժամանակ է Արման Բաբաջանյանը մնացել դատապարտյալների հիվանդանոցում հարցը թաքցնում են

08.07.2020 13:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որքա՞ն ժամանակ է Արման Բաբաջանյանը մնացել դատապարտյալների հիվանդանոցում հարցը թաքցնում են

Օրեր առաջ «Իրավունք» թերթ գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ուղղելով հետևյալ հարցը.

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը 2006 թվականից մինչեւ 2009 թվականը գտնվելով կալանքի տակ, նա բավականին երկար ժամանակ անցկացրել է դատապարտյալների հիվանդանոցում:

Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ հայ-ադրբեջական բախումներ չեն եղել երրորդ երկրներում. Մարիամ Հովսեփյան

Խնդրում ենք տրամադրել տեղեկություն, թե որքան ժամանակ է նա անցկացրել դատապարտյալների հիվանդանոցում, ի՞նչ հիմքերով, կամ հիվանդությամբ է գտնվել այնտեղ:

Հնգօրյա ժամկետը լրանալուն պես միայն ստացանք այս պատասխանը. 


Ի պատասխան Ձեր՝ 2020 թվականի հունիսի 29-ին ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրված թիվ Մ/27741-2020 գրության՝ հայտնում ենք հետևյալը.
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դեպքերում (…): Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ Տեղեկատվության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք):
Միաժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ բժշկական գաղտնիք են համարվում պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալները: Նշված օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է դրույթ առ այն, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալների տիրապետող անձը պարտավոր է պահպանել (չփոխանցել) բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Օրենքի խախտմամբ բժշկական գաղտնիքի փոխանցում համարվող գործողություն կատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք, որի փոխանցումը երրորդ անձանց հնարավոր չէ իրականացնել:

Կոտայքի մարզպետ է նշանակվելու, Գավառի աղմկոտ դեպքերից հետո` առավել հայտնի, որպես «ծեծ կերած» նախկին ոստիկանպետ Արման Սարգսյանը

Հ.Գ  Մեր հարցադրումները չստացան որևէ սպառիչ պատասխաններ, քանի որ ըստ երևույթին գործող իշխանությունը, մասնավորապես` Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ինչ-որ թաքցնելու բան ունի: Ինչ խոսք շատ գովելի կլիներ, որ գործող իշխանության համար այս օրինագծերը հավասար լինեին բացառապես բոլորի համար: Սակայն ցավոք մենք այսօր անգամ մոռացել ենք անմեղության կանխավարկած ասվածի մասին: Շատ հաճախ իշխանության որոշ անդամների շուրթերից կարելի է լսել այս ինչ, կամ այն ինչ քաղաքական գործիչը հանցագործ, թալանչի է:

Հետևությունները հարգելի ընթերցող թողնում ենք ձեզ:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА