o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանցիների ձեռքն ընկած անձնագրային տվյալները հավանաբար վարկային կազմակերպության մեյլից են ձեռք բերվել. Սամվել Մարիտիրոսյան

08.07.2020 14:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանցիների ձեռքն ընկած անձնագրային տվյալները հավանաբար վարկային կազմակերպության մեյլից են ձեռք բերվել. Սամվել Մարիտիրոսյան

Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ, այս անգամ տվյալները հավանաբար ձեռք են բերվել ինչ-որ վարկային կազմակերպության մեյլից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաել է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես, չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանկային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու...»:
Մարտիրոսյանը պարզաբանել է, որ այն նույն խումբն է, որը մինչ այդ կորոնավիրուսով վարակված հայաստանցիների տվյալներ էր հրապարակել: «Այս խումբը կարծես մտել է ինչ-որ ամենօրյա ռեժիմի մեջ, ամեն օր ինչ-որ մի տվյալներ է տարածում՝ անձնագրային մեծ բազա, զորամասերից թղթեր են նկարած, թե քանի մեքենա կա»:
Ըստ նրա՝ այդ թիմը խորացված սիստեմներ չի կարողանում մտնել, իրենք կոտրում են մեյլեր: «Ամենայն հավանականությամբ, այսպես է՝ ով ում ոնց հասցնում է, մեյլ է ուղարկում ու. ցավոք սրտի, դա ինֆորմացիայի հետ փնթի աշխատանքի հետևանք է»,- նշել է փորձագետը:
Հարցին՝ ԱԱԾ-ն այստեղ ինչ անելիք ունի, նա պատասխանեց, որ այս քանակի մարդկանց կողմից այդ քանակի ինֆորմացիա տարածելն անլուծելի է եթե չլինի ընդհանուր պետական կանոնակարգված քաղաքականություն ինֆորմացիայի հետ աշխատելու, հետո էլ պետք է ինֆորմացիան կրողի հետ թրեյնինգ անել, ուրիշ լուծում չկա: «Իհարկե ԱԱԾ-ն էլ անելիք ունի, բնականաբար, պետք է գտնեն, բայց ուզում եմ ասել՝ եթե չլինի կանոնակարգում, հստակեցում` ինֆորմացիայի հետ աշխատանքի, իրենք հետին թվով ընկնելու են գտնեն, թե ումից է եղել, բայց կանխարգելիչ գործողություն է պետք: Օրենսդրական կարգավորում է պետք, պետք է կառավարությունը հատուկ հստակ քաղաքականություն մշակի և կիրառի դա բոլորի հանդեպ»,- նշել է նա:
Հարցին՝ քանի՞ անձնագրային տվյալների մասին է խոսքը, և ինչ վտանգ է սա, նա նշեց. «Մոտ 3 հարյուր հատ կլիներ: Ամենապրիմիտիվ վտանգը կարող են մարդու անունից վարկ վերցնել, այսօր կարելի է հազար ու մի բան հնարել»:
Ինչ վերաբերում է հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ միմյանց մեյլերով անձնագրային տվյալներ են ուղարկում, որ դրանք հասանելի դառնան ադրբեջանցիներին, նա ասաց. «Այս մեկը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ վարկային կազմակերպություն է, որը մարդկանց ասել է` անձնագիրներն ուղարկեք, ու այդ ամենը կուտակվել է մի էլեկտրոնային հասցեի վրա»:

Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА