o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սրանք ճորտեր են, կառավարիչներ չեն. Լիա Ավետիսյան

08.07.2020 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սրանք ճորտեր են, կառավարիչներ չեն. Լիա Ավետիսյան

Օրերս ամենաքննարկվող թեմաներից մեկը դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դերն է: Ինչպես արդեն հայտնի դարձավ գործող իշխանությունների համար գերխնդիր է օր առաջ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից ազատվելը:

Պարոն Փաշինյան, կանգնեցրեք այս գործընթացը, սա դավաճանություն է. Արտակ Մովսիսյան (Բացահայտում)

Այս մասին զրուցեցինք գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ:

Լիա Ավետիսյանի խոսքով ` գործող իշխանությունն այսօր չգիտի, թե ինչ է անելու վաղը, քանի որ պետք է դեպարտամենտից հրաման լինի: Այս մարդիկ ընդամենը կամակատարներ են, ուրիշ ոչինչ:

Գրողի պնդմամբ` տեսանելի է, թե իշխանավորների կողմից որքան շատ է հնչում այն կարծիքը, թե մեր դասագրքերի հայրենասիրական լինելը չափազանց շատ է: Սրանք ընդամենը ճորտեր են, կառավարիչներ չեն և պետք է հրամաններ կատարեն: 

Մեր այն հարցին, թե այսօրվա դպրոցահասակների ինտելեկտուալ մակարդակն ի՞նչ աստիճանի վրա է և արդյո՞ք մերօրյա սերունդը նախատեսված գիտելիքներով օժտված է թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց հետևյալ կերպ.

«Գիտեք ցավալի է, բայց փաստ, որ այսօր կան երեխաներ, որոնք չգիտեն անգամ 6x5 պարզ թվաբանական պատասխանը»:

Ըստ Լիա Ավետիսյանի մենք կրթության լուրջ խնդիր ունենք, ինչին չեն սատարում ծնողները, սակայն դպրոցում այսօր սուրբ մարդիկ են աշխատում, ովքեր ցանկանում են գիտելիք հաղորդել, ուրիշ բան, որ դպրոցին զրկել են աշակերտին դաստիարակելու իրավունքից:

Ըստ մեր զրուցակցի` անկախության հռչակումից հետո դպրոցում շատ կարևոր գործառույթներ առհասարակ չեն իրականացվում:

«Սրանք անկիրթ են, ուզում են, որ մեր երեխաներն էլ անկիթ դառնան: Հայ ծնվելը քիչ է, պետք է հայ դաստիարակվել»:

Գրողի կարծիքով, Սորոսի աչքի փուշը միշտ եղել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: «Մենք բոլորս տեսնում ենք այն բոլոր արշավները, որոնք պարբերաբար եկեղեցու դեմ կատարվում են»,- եզրափակեց տիկին Ավետիսյանը:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА