o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

11.07.2020 07:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին Zoom-ով հանդիպում է ունեցել իր աջակիցների ու համակիրների հետ և ըստ էության ազդարարել քաղաքական ակտիվ հայտի մասին։ «Պետք է փորձենք այս թիմով շարժում ձևավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների»,- ասել է նա իր համակիրներին ու հավելել․ «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, և ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։
Քննարկվել են հարցեր ներքին և արտաքին քաղաքականությունից, արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչև անձնական։ «Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում»,- ասել է նա ու խոստացել այդ մասին առաջիկայում խոսել»,-գրում է թերթը:

«Հրապարակ». Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА