o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում, ի վնաս մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ. Գևորգ Գևորգյան

11.07.2020 21:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում, ի վնաս մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ. Գևորգ Գևորգյան

ԱՄՆ Պետդեպը պատրաստվում է ՀՀ Կառավարություն գործուղել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող հատուկ խորհրդականի, ով կաջակցի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում։
Ինչ է սա, եթե ոչ այլ պետության ուղղակիորեն միջամտություն ինքնիշխան պետության գործերին։ Սա իր մեջ բազմաթիվ ռիսկեր պարունակող և արտաքին ազդեցությունների համար կանաչ լույս վառող գործարք է, որի պատասխանատուն իշխանությունն է։ Ապազգայինները՝ այլ պետությունների ազդեցությամբ, փորձում են ամրացնել իրենց, երկրում ստեղծել խնդրահարույց ևս մի օջախ, որի մյուս ռիսկն էլ գերտերությունների հետ հարաբերությունների դիսբալանսի առաջացումը կարող է լինել։ Սա ազգային անվտանգության տեսանկյունից, անթույլատրելի քայլ է. այլ պետության շահի իրացման պրոցես՝ դատաիրավական համակարգի և պետական ապարատի գործունեության մեջ, որը կարող է շատ արագ փոխել նաև մեր աշխարհաքաղաքական ուղղությունը՝ ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայ Ազգի։
Այս քայլերը ուղղակիորեն հակասում են մեր պետության շահերին և պետք է արժանանան հակազդեցության, ընդ որում և´ ընդդիմության, և´ փորձագիտական դաշտի, և´ այս ոլորտի պրոֆեսիոնալների կողմից։
Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում, ի վնաս մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ։
Իշխանություն ունենալ նշանակում է պատասխանատվություն ստանձնել երկրի ընթացքի համար, երկրի ապագայի համար, ժողովրդի համար, անվտանգության համար, այլ պետությունների հետ առողջ և բալանսավորված հարաբերությունների համար...
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը։

Հստակ, քայլ առ քայլ գնում են մեր երկիրը ազգ-պետությունից փորձադաշտ-պետություն դարձնելու ուղղով. Գևորգ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА