o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգչուհի Մաշա մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում հայտնվել է կիսաեզրափակիչ փուլում

14.07.2020 10:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Երգչուհի Մաշա մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում հայտնվել է կիսաեզրափակիչ փուլում

Մաշա Մնջոյանը մասնակցելով «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում Թինա Արենայի Chains երգի գեղեցիկ կատարմամբ հայտնվել է կիսաեզրափակիչ փուլում: iravunk.com-ը ցանկանում է հաղթնակ  նախագծում և նորանոր նվաճումներ երգարվեստում:

Մերի (Մաշա) Մնջոյանը 2013 թվականի ապրիլի 3-ին դարձավ Հայաստանի ձայն է մրցույթի հաղթողը:  2000թվականից մինչև 2008 թվականը երգել է «Դեղձանիկ» մանկապատանեկական համույթում։ 2008 թվականին Մանկական Եվրատեսիլ մրցույթում, Լիմասուլում Մաշան «Իմ երգի հնչյունը» երգի խոսքերի հեղինակն ու բեկ-վոկալիստն էր։ 2007 թվականին «Բեռլինյան մարգարիտներ» միջազգային մրցույթում արժանացել է 4-րդ մրցանակին: 2012 թվականին Նոր ալիք մրցույթի կիսաեզրափակչում էր։ 2013 թվականին հաղթելով Հայաստանի ձայնը մեգանախագծում նա հնարավորություն է ստացել մասնակցելու Նոր ալիք 2013մրցույթի կիսաեզրափակչին։ Հայասատանի ձայնը մրցույթի եզրափակչում նա զուգերգ կատարեց Ռուսաստանի ձայնը նախագծի հայազգի մասնակից Արտյոմ Կաչարյանի հետ։

ԵԼ. Օկամպոսի գոլի շնորհիվ «Սևիլիան» անցավ կիսաեզրափակիչ փուլ

2013թվականի հուլիսի 23-25-ը Յուրմալայում կայացած Նոր ալիք մրցույթում նա ներկայացրել է Հայաստանը։

Ն. Զաքարյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА