o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր ուժերը ադրբեջանական դիրք գրավե՞լ են, թե՝ ոչ․ սպասենք ՀՀ ՊՆ-ի մեկնաբանությանը

14.07.2020 07:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեր ուժերը ադրբեջանական դիրք գրավե՞լ են, թե՝ ոչ․ սպասենք ՀՀ ՊՆ-ի մեկնաբանությանը

Երեկվանից համացանցում տարածվեցին նախ լուրեր, ապա՝ լուսանկար՝ պնդումով, թե հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին գրավվել է ադրբեջանական դիրք: Դա տարօրինակ էր այնքանով, որ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշում տեղի ունեցած դեպքերը ներկայացրել էր ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի՝ հայկական դիրքերի մոտենալու հետեւանք, այսինքն, որ հայկական ուժերը բացառապես պաշտպանական մարտեր են մղում։ Իսկ պաշտպանական մարտերի ժամանակ, երեւի բանակից հազարավոր կիլոմետրերով այն կողմ գտնվողներն էլ կհասկանան, որ հակառակորդի դիրք գրավելը բացառվում է։

Սպասենք, թե Նիկոլը Անդրանիկ Քոչարյանի գրած եզրակացությունների որ տարբերակը կհավանի ու կհրահանգի հրապարակել. Աննա Մկրտչյան

Սկզբում ազերիների հենակետ գրավելու մասին խոսակցությունները նմանվում էին մեր բանակի համար ավելորդ հպարտության, ապա՝ «բազմոցային գեներալիտետի ստրատեգների» երեւակայական հաշվարկների։ Այնուհետեւ նաեւ կասկածներ առաջացան, որ դրանք հատուկ շրջանառվող լուրեր են։ Մինչեւ, որ դիրք գրավելու լուրերին չարձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ կիսվելով համացանցում տարածված լուսանկարով եւ գրելով՝ Ղարադաշ:

Սա արդեն հակառակորդի դիրքը գրավելու մասին պաշտոնական ակնարկի է նմանվում։ Ու եթե այդպես է, ապա պետք է սպասել ՀՀ ՊՆ-ի պատասխանին՝ իրոք ադրբեջանական դիրք գրավվե՞լ է։ Եթե այո, ապա դա գլխիվայր շուռ կտա տեղի ունեցածի մասին ՊՆ-ի ներկայացրած ողջ պատկերը։ Կնշանակի, որ հայկական ստորաբաժանումները նաեւ հարձակողական մարտեր են մղել։ Այդ դեպքում կա նաեւ այլ հարցեր՝ ո՞րն էր նպատակը, մեր ուժերն իրականացրեցի՞ն նախատեսված ծրագիրը, մտավախություն չունեի՞ն, որ նման շարժը կարող է անկառավարելի իրավիճակ ստեղծել ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտական հարթակում, ընդ որում, դիվանագիտական հարթակում առաջացնելով այն տրամադրությունները, որ նախահարձակը մեր ուժերն են եղել։ Եվ ամենակարեւորը, ո՞ր պահին մեր ստորաբաժանումներն անցան հարձակման։

Իսկ եթե ոչ մի դիրք էլ չի գրավվել, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք ԱԺ պատգամավորի նման գրառումը։ Պոպուլիստական քա՞յլ։ Բայց չէ՞ որ նման քայլը եւս դիվանագիտական հարթակում կարող է պետությանը լուրջ հարված հասցնել՝ էլի ստեղծելով տրամադրություն, թե նախահարձակը մեր ուժերն են եղել։ Կարճ ասած, այստեղ ինչ-որ բան այն չէ։

Ս․Աբրամյան

На изображении может находиться: на улице и природа

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА