o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ների դերը` արտաքին որոշակի պարտավորությունների շրջանակում

14.07.2020 10:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Փաստ». Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ների դերը` արտաքին որոշակի  պարտավորությունների շրջանակում

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ներկայումս ձեռնամուխ են եղել հանրության շրջանում ՀԿ-ների դերի բարձրացման հատուկ քաղաքականության մշակման գործին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դա արտաքին որոշակի պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործընթաց է, որը ներկա փուլում փորձում են կյանքի կոչել։ Թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հիմնական համեմատությունը տարվել է եկեղեցու հետ, նշվել է, որ հանրության շրջանում եկեղեցին բավական բարձր վարկանիշ ունի։ 

ՀՀ անվտանգության ռազմավարությունը արտաքին միջավայրում և տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում. Luys.am

Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանին զեկուցել են, որ հայաստանցիների վստահությունը շարունակում են վայելել բանակն ու եկեղեցին, փոխարենը ընդհանրապես վստահություն չունեն հասարակական կազմակերպությունները։ Արևմտյան հայտնի աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ մտահոգ կերպով հայտարարել է, թե «դա տեղի է ունեցել տարիներ շարունակ տարվող պետական քաղաքականության ու պրոպագանդայի պատճառով»,-գրում է թերթը: 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА