o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են

14.07.2020 07:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են

Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխություններ են նախաձեռնում՝ ուզում են ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել, ինչպես նախկինում էր։ Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է՝ կոնկրետ դեպքի համար ստեղծված: Մշտական հանձնաժողով ունենալու հարցն օրակարգ է բարձրացել ԲՀԿ-ի դեմ պայքարի շրջանակներում, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի «համար»։ Նրանք հայհոյախառն հաղորդագրություններ էին ստացել եւ համարժեք պատասխանել։ Իմքայլականները հեռուն գնացող ծրագիր ունեն։ Երբ հանձնաժողովն արձանագրի, որ նրանք խախտել են էթիկան, արդեն կնախաձեռնեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու գործընթաց եւ փակ քվեարկությամբ կորոշեն հարցը։

«Հրապարակ». Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի

Մակունցը ԼՀԿ-ին եւ ԲՀԿ-ին առաջարկել է նախագծի համահեղինակ դառնալ։ Ձեռնարկի հաջողության դեպքում հանձնաժողովի նախագահի պաշտոնը ԼՀԿ-ին են խոստացել, բայց ԼՀԿ-ն մերժել է։ Էդմոն Մարուքյանն ասաց՝ քանի դեռ չկա նախագիծ, մենք ձեռնպահ ենք մնում կարծիք հայտնելուց․ «Իրենց նախաձեռնությունն է, թող բերեն, կհասկանանք՝ ինչի մասին է, ըստ այդմ էլ կքննարկենք»։ Ապա հավելեց․ «Էթիկայի հանձնաժողով ստեղծելու փոխարեն թող խուլիգանական հարձակումներ չկազմակերպեն։ Թիկունքից խփող պատգամավորներին ոչ թե արդարացնեն, այլ՝ պատժեն, էթիկայի հանձնաժողով ստեղծելուց առաջ նախ գործով պիտի ապացուցել այդ ամենը»։ ԲՀԿ-ն իր հերթին քննարկում է՝ եթե Զոհրաբյանին «կպնեն», հրաժարվել ԱԺ բոլոր պաշտոններից՝ հանձնաժողովի նախագահի, ԱԺ փոխխոսնակի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА