o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ»․ Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում

14.07.2020 07:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
«Հրապարակ»․ Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում

Մի քանի օր առաջ կառավարության նիստում անցկացրին արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը փոխանցելու օրինագիծ։ Օրերս այն դրվել է շրջանառության մեջ, եւ ենթադրվում էր, որ մոտ օրերս կընդունվի, բայց ԱԺ-ում խոսում են, որ այն չի ներառվի այս շաբաթվա արտահերթ նիստի օրակարգ։

Ովքեր են կանգնած բելառուսական «հեղափոխության» թիկունքին

Բացի այն, որ նախագիծն առաջացրել է մասնագիտական հանրույթի, մարզպետարանների եւ հատկապես մասնավոր ԲԿ-ների տերերի դժգոհությունը, իրավական տեսանկյունից խնդրահարույց է եւ հում։ Չի բացառվում, որ այս փուլում իշխանությունը նահանջի, եւ նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից, երբ հաջորդ անգամ կրկին երկարաձգեն արտակարգ ռեժիմը։ Չնայած ուժգնացող պահանջներին, ՀՀ իշխանությունը հակված է մինչեւ դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА