o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էներգետիկան  երբեք չի կարող օնլայն ձևով փոխանցվել.Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

14.07.2020 18:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Էներգետիկան  երբեք չի կարող օնլայն ձևով փոխանցվել.Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Էներգետիկան  երբեք չի կարող օնլայն ձևով փոխանցվել- այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ անդրադառնալով նկարների օնլայն ցուցադրություններին:

Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց․ Մարուքյանը՝ Փաշինյանի BBC-ին տված հարցազրույցի մասին

- Օնլայն տարբերակով հնարավո՞ր է զգալ արվեստի ուժը:


- Էներգետիկան երբեք չի կարող օնլայն ձևով փոխանցվել: Ամեն նկար ունի իր էներգետիկան, ասելիքը: Կարող ենք տեսնել օնլայն տարբերակով նկարը, բայց չզգալ: Ես իմ սեփական փորձից եմ ասում, երբ որ գրքերով եմ նայում, հետո գնում եմ և դրսում եմ նայում  նույն Ռաֆալեը, Ռուբենսը մնացած ժամանակակից նկարիչների գործերը արցունքներով եմ դուրս գալիս սրահներից: Հետո, երբ մարդիկ գալիս են` կա երկխոսություն: Օնլայն տարբերակով այդ  երկոսությունը չկա: Մարդիկ շփման կարիք ունեն: Երբեմն սկսում են իրենց տպավորություններն ասել,  իմանում են այն ինչ որ վաղուց ուզում էին իմանալ, բայց չէին կարողանում ինչ որ բան գտնել: Գոնե օրը երեք այցելու էլ լինի միևմույն է կհամարես, որ այդ երեքին դու լիցքավորել ես, թե գիտելիքով, թե տպավորությունով, թե գեղեցկությունով և արվեստով: Եվ դա մեծ նշանակություն ունի: Մենք կողմ ենք, որ վերաբացվեն գոնե քիչ քանակի այցելուներով:

Հ.Գ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տօրեն Նունե Ավետիսյանի հետ զրույցի շարունակությունը կարդացեք <<Իրավունքի>> թերթի վաղվա համարում: 

Ն. Զաքարյան                                       

                                      

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА