o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ն ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու Տաուշի, Վայոց Ձորի, Արցախի և հայկական այլ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը

14.07.2020 17:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ն ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու Տաուշի, Վայոց Ձորի, Արցախի և հայկական այլ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը

Հայ-ադրբեջանական Տավուշի հատվածում օր առաջ տեղի ունեցած ռազմական բախման քաղաքական գնահատականից բացի, անհրաժեշտ է տալ նաև դրա իրավական գնահատականը՝ ընդհուպ միջազգային իրավապաշտպան և դատական հարթակներում:
1. Հայկական կողմը, հայտնաբերելով դրանց սահմանախախտ զինվորական տրանսպորտային միջոցը և զինվորներին, ոչ միայն կրակ չի բացում, չի զինաթափում, որի իրավունքն ուներ օրենքի ուժով, այլ նաև հնարավորություն է տալիս ետ վերադառնալ ելման դիրքեր:
Հետևություն. հայկական կողմի հավասարակշռված գործողությունների արդյունքում վիրավորներ և զոհեր չեն արձանագրվում:
2. ադրբեջանական կողմը, վերադառնալով ելման դիրքեր, խախտելով հրադադարի ռեժիմը, տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացում հայկական կողմի վրա և, իրավամբ, ստանում է պատասխան՝ բխող բոլոր իրավական հետևանքներով՝ ընդունված միջազգային օրենքներով և իրավակիրառ պրակտիկայով:
Հետևություն. զոհերը, վիրավորները, տարածքային կորուստները եղել են բացառապես Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով: Անհրաժեշտ է նաև հաշվարկել իրենց մեղքով պատճառած վնասը. նյութական, բարոյական, ինչու չէ, նաև բաց թողած օգուտը:
3. Ադրբեջանի այն պաշտոնական հայտարարությունը, որ Հայերն են նախահարձակ եղել, հերքվում է անվտանգության խորհրդի նիստում Ալիև կրտսերի արած հայտարարեւթյամբ, որ իրենք ծրագրել են այդ հատվածում ՛՛վրեժ՛՛ անվամբ օպերացիա և փայլուն ձևով իրականացրել են: Ակնհայտ է, որ նման ծրագրի առկայությունը ենթադրում է, որ այն պետք է մշակվեր այն իրականացնելուց գոնե մի քանի օր կամ մի քանի շաբաթ առաջ, ուստի հայերի նախահարձակ լինելու վերաբերյալ իրենց հայտարարության անհեթեթ լինելն աներկբա է: Իսկ թե որն էր այդ օպերացիայի փայլուն լինելը, իրավամբ, պետք է տալ դրա իրավական գնահատականով՝ հայկական կողմին վնաս պատճառելու, իրենց զինվորներին մսաղացի մեջ գցելու, հերթական տարածքներ զիջելու, Տաուշի քաղաքացու անվտանգությանն ուղղակի սպառնալու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու Տաուշի, Վայոց Ձորի, Արցախի և հայկական այլ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը, որը փայլուն կերպով իրացվեց Տաուշի հատվածում պետական լիազոր մարմինների կողմից. այն իրավաչափ է և համարվում է միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս: Իրավամբ, անհրաժեշտության դեպքում , պետական լիազոր մարմնի կողքը կանգնած է իննսունականներին և ապրիլյան քառօրյայի օրերին իր արժանապատվությունը պահած հայորդիների մի հզոր բանակ:

Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА