o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախկին նախարարը չի շտապում տեսակետ հայտնել

14.07.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանության նախկին նախարարը չի շտապում տեսակետ հայտնել

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին անհասկանալի պատճառով` նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին, ապա հայկական կողմի նախազգուշացումից հետո` թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձան իրենց դիրք: Նույն օրը` ժամը` 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով` հետ շպրտվել: Իսկ արդեն ուշ գիշերին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Սահմանային լարվածությունը շարունակվեց նաեւ երեկ: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստեղծված իրավիճակի մասին շտապեց հեռախոսազրույց ունենալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որին հաջորդեց այն, որ ՀԱՊԿ արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկատվությամբ հանդես եկավ: Սակայն զարմանալիորեն հետո հայտնվեց տեղեկատվություն, որ ՀԱՊԿ նիստը, որում պիտի քննարկվեր սահմանային էսկալացիան, հետաձգվել է անորոշ ժամանակով: Իրադարձությունների նման զարգացման եւ սահմանային իրավիճակի մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ երեկ Ազգային ժողովում հանդիպման եկած 1999-2000 թթ. ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռամբ գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնած ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Բայց նա հրաժարվեց` նշելով, որ դեռ վաղ է տեսակետ հայտնելու համար, քանի որ պետք է իրավիճակը համապարփակ ուսումնասիրել` ոչ միայն սահմանային գործողությունների, այլ նաեւ դրսի արձագանքների վերաբերյալ:

Առաջնության մեկնարկային խաղում «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА