o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՊԿ-ում ի գիտություն են ընդունել Հայաստանի տեղեկատվությունը սահմանին տիրող իրավիճակի մասին

14.07.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՊԿ-ում ի գիտություն են ընդունել Հայաստանի տեղեկատվությունը սահմանին տիրող իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անցկացրել է մշտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել կազմակերպությանը կից Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, ով զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Նրա տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն, հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց․ Մարուքյանը՝ Փաշինյանի BBC-ին տված հարցազրույցի մասին

«Այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, այն պլանային էր։ Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, նա տեղեկություններ է հաղորդել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ տեղի ունեցած զինված բախումների մասին: Տեղեկությունն ընդունվել է ի գիտություն ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից»,- ասել է Զայնետդինովը ։

Մշտական խորհրդի նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Երկուշաբթի օրը ՀԱՊԿ-ում հայտնել են կազմակերպության Մշտական խորհրդի արտակարգ նիստի անցկացման մասին ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ, սակայն հետագայում այն հետաձգվել է այն ձեւաչափով խորհրդակցությունների համար, որտեղ տեղի կունենա իրավիճակի քննարկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА