o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաբուխանյանը արտասահմանյան գրանտների վերաբերյալ. Եթե թաքցնելու բան չկա, ինչու չեն ներկայացնում հաշվետվություն

06.10.2016 18:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բաբուխանյանը արտասահմանյան գրանտների վերաբերյալ. Եթե թաքցնելու բան չկա, ինչու չեն ներկայացնում հաշվետվություն

Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրինագծում կա դրույթ, ըստ որի ՀԿ-ները ֆինանսական հաշվետվություն են տալիս միայն այն դրամաշնորհների վերաբերյալ, որոնք ստացել են ՀՀ պետական բյուջեից: Ավելին, այդ գումարները ծախսելու ուղղությունները վերահսկելու համար օրենքի նախագիծը նախատեսում է էլ ավելի խիստ պայմաններ եւ պարտադրում է ՀԿ-ներին անցկացնել աուդիտ: Սակայն արտասահմանից դրամաշնորհների վերաբերյալ օրենքի նախագիծը պարզապես լռում է: Այս հարցը բարձրացրեց Ազգային ժողովում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ասելով. <Ինչու չպետք է ֆինանսական հաշվետվություն տրվի նաեւ արտասհմանից ստացած միջոցների նկատմամբ: Եթե կազմակերպությունը ազնիվ է, ինչ կա թաքցնելու: Եթե թաքցնելու բան չկա, ինչու չեն ներկայացնում հաշվետվություն: Չէ որ այդ ՀԿ-ները շփվում են հասարակության հետ: Բա հասարակությունը չիմանա ով որտեղից է փող ստանում>:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Գյումրին

Ելույթ ունենալով ՍԻմ կուսակցության անունից Հ. Բաբուխանյանը ասաց. <Չի կարող հասարակությունը ունենա հասարակական, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, ժողովրդավարական, մշակութային, կրթական եւ այլ հաջողություններ, եթե հասարակական առողջությանը հասցվում է վնաս այն մասնատվում է, ուղղվում է իրեն, խորթ կամ վնասակար նպատակներին ու խնդիրների լուծման կեղծ ճանապարհով, եթե նրան ստիպում են հրաժարվել հազարամյակներով հղկված արժեքներից եւ փաթաթել հակազգային, հակաաստվածային հակաարժեքներ: Հիվանդ, թույլ, պառակտված հասարակությունը չի կարող հաղթել պատերազմում եւ ստեղծել իրապես ինքնիշխան պետություն>: Այնուհետեւ Հ. Բաբուխանյանը խոսեց <փափուկ ուժի> մասին, որով օտար պետությունները ներազդում են Հայաստանի վրա իրենց շահերը առաջ տանելու նպատակով: Որպես փափուկ ուժի կիրառման միջոցներ Հ. Բաբուխանյանը նշեց աղանդները, օտար ուժերի վերահսկողության տակ գործող ԶԼՄ-ները, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները: 

<<Փափուկ ուժի> կիրառման թիրախներն են բանակը, ազգային արժեքները, ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին, մեր ազգի պատմությունը: Մեր օրենսդրությունը անպաշտպան է թողնում մեր հասարակությանը, ամբողջությամբ բացում է դարպասները օտար քարոզչության համար: Մեր ազատասեր գործընկերները կարծես մոռանում են, որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, այդ թվում տեղեկատվական պատերազմում: Եվ երբ որմանք խոսում են միջազգային պարտավորություններից, թող չմոռանան, որ մենք առաջին հերթին պարտավոր ենք պաշտպանել օտար ներթափանցումներից>: 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА