ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օլանդը չի առաջադրվի

02.12.2016 12:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Օլանդը չի առաջադրվի

«Интерфакс»-ը փոխանցում է ,որ  Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն իր թեկնածությունը չի առջադրի 2017 թվականի նախագահի ընտրություններում:

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը չի առաջադրվի հունիսի 24-ի ընտրություններին

«Ես որոշեցի չառաջադրել թեկնածությունս:Հստակ պատկերացնում եմ իրավիճակը, այս որոշումը կայացրել եմ  ամենայն պատասխանատվությամբ. խոսքը «ոչ թե անձի, այլ երկրի ապագայի մասին է»», – Ելիսեյան պալատից TF1 հեռուստաալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Օլանդը:

Օլանդի այս հայտարարությանը նախորդել է որոշումների թվարկումը, որը նա մեծ ծառայություններ է համարում Ֆրանսիայի համար: Դրանց թվում են, նրա կարծիքով, ֆրանսիական սոցիալական մոդելի կատարելագործումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Ֆրանսիայի առաջատար դերը, դպրոցական կրթության բարելավումը, ժողովրդավարական ազատությունների ամրապնդումը, գենդերային հավասարությունների ամրապնդումը, խտրականության դեմ պայքարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА