o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձմեռ պապիկի դերում կինս է հանդես գալիս». Ինչպե՞ս է Ամանորը դիմավորում Առողջապահության նախարարը

29.12.2016 15:57 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ձմեռ պապիկի դերում կինս է հանդես գալիս».  Ինչպե՞ս է Ամանորը դիմավորում Առողջապահության նախարարը

Կառավարության կազմուն այս տարի  կադրային փոփոխություններ եղան: Նշանակվեց  նոր վարչապետ, որն էլ իր հերթին փոփոխություններ արեց նախարարների կազմում: Առողջապահության նախարար նշանակվեց Լեւոն Ալթունյանը, որին «Իրավունք»-ը մի քանի ամանորյա հարց ուղղեց: 

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը

-«Պարոն Ալթունյան, ո՞րն եք համարում 2016թ. Ձեր ձեռքբերումը։

-Տարվա ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ տղաս` Նորայրը,   վերադարձավ Հայաստան` ընդունվելով Ամերիկյան համալսարանի մագիստրատուրա և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան։  Ընդ որում` բժշկական ընդունվելու մասին իմացանք, երբ արդեն ուսանող էր։ Կարևորն այն է, որ Մեծ Բրիտանիայում հինգ տարի` նախ Վելինգտոն քոլեջում, ապա Լոնդոնի համալսարանական քոլեջի բակալավրիատում  տնտեսագիտություն ուսանելուց հետո հասկացավ, որ ցանկանում  է  ապրել,  շարունակել սովորել և ստեղծագործել Հայաստանում։ Գուցե ձեռքբերում կարելի է համարել նաև իմ նոր աշխատանքը` լեցուն մարտահրավերներով,միաժամանակ ինքնադրսևորման մեծ հնարավորություններով։ Պատասխանատու ևշատ հետաքրքիր աշխատանք է։

-Ո՞րն էր 2016-ի անակնկալը։

-Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկը` ստանձնելու առողջապահության նախարարի պաշտոնը։

-Սովորաբար ինչպե՞ս եք տոնում Ամանորը, որտե՞ղ և ինչպե՞ս եք դիմավորելու 2017 թվականը։

-Ամանորն ընտանեկան տոն է, և մենք սովորաբար նշում ենք տանը, մեծ ընտանիքով` ես, կինս, տղաս, մայրս,  քույրս, զոքանչս։ 2017 թվականը նույնպես կդիմավորենք ընտանեկան նույն ջերմ միջավայրում,  և ինչպես միշտ`  նոր ակնկալիքներով և անակնկալներով։ Միշտ Ձմեռ պապիկի դերում կինս է հանդես գալիս։  Բոլորս գիտենք, որ ուղիղ կեսգիշերին հնչելու է դռան զանգը, և բոլորս հաճելի նվերներ պետք է ստանանք։

-Իսկ ո՞վ է պատրաստում ամանորյա սեղանի ուտեստները։

-Մենք` պահպանելով նաև ընտանեկան տոնական սեղանը պատրաստելու ավանդույթը։  Վերջին տարիներին  խոզի ազդրի փոխարեն խոճկոր եմ պատրաստում։ Մի քանի տարի առաջ կնոջս ծննդյան տոնը նշեցինք Իսպանիայում` Եվրոպայի ամենահին ռեստորանում, որը հայտնի է իր գոճիներով։ Ասեմ, որ տանն իմ ձեռքով պատրաստած գոճին չի զիջում։  Սացիվին պատրաստում է թիֆլիսեցի մայրիկս, տոլման` քույրիկս։ Իսկ, ընդհանուր առմամբ, ամանորյա սեղանը կնոջս ստեղծագործությունն է…

-Ամանորի հեքիաթին հավատում և սպասո՞ւմ եք։

-Իհարկե, սպասում եմ։ Ամանորի ամենագլխավոր հեքիաթը` հունվարի 1-ին, ժամը 00.01-ին ամեն ինչ փոխվում  է, և նոր կյանք սկսվում։ Նոր կյանք` լավի, բարու սպասումով։ Դա է Ամանորի իսկական հեքիաթը։

-Աքաղաղի տարում որտե՞ղ  եք տեսնում աքլորանալու տեղ։

-Երևի համադասարանցիների կամ համակուրսեցիների հետ հանդիպման ժամանակ, երբ հիշվում են երիտասարդ տարիները։

-Ամանորյա Ձեր մաղթանքը։

-Նորանոր երազանքներ` միշտ առաջ ընթանալ և միշտ նորի մասին երազել։ Եվ,իհարկե, բոլորին մաղթում եմ առողջություն։

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА