o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լուսավոր սահմանը» Վազաշեն եւ Այգեպար համայնքներին ապահովեց էներգախնայող լամպերով

01.02.2017 23:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Լուսավոր սահմանը» Վազաշեն եւ Այգեպար համայնքներին ապահովեց էներգախնայող լամպերով

Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուշադրության կենտրոնում պահելու եւ աջակցելու նպատակով,  օրերս «Լուսավոր սահման» նախաձեռնության անդամները եւ մի շարք կամավորներ այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն եւ Այգեպար գյուղեր, որտեղ երկու համայնքների  390 բնակիչների բաժանեցին էներգախնայող  LED լամպեր: Սահմանամերձ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի նախաձեռնության անդամները փոխանցեցին 5-ական լուսադիոդային լամպ, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 100 վատանոց շփման լամպի, սակայն տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում:

Հանկարծամահ է եղել «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Գուրգեն Միրզոյանը, նա, ընկերների խոսքով, մշտապես զարկերակային ճնշման խնդիրներ է ունեցել

«Լուսավոր սահման» նախաձեռնության ներկայացուցիչ  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ նախաձռնության մեկնարկը տրվել է նոյեմբերի 9-ից, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ամբողջությամբ լուսադիոդացվել է. «Դովեղ, Բերքաբեր եւ Ոսկեպար գյուղերը եւս լուսադիոդացվել են: Պատրաստվում ենք այցելել Մովսես, Չինարի եւ Պառավաքար գյուղերը: Նախապես պլանավորված էր, որ այս գյուղերը եւս կայցելենք  հունվարի 28-ին , սակայն եղանակային պայմաններից ելնելով`հետաձգեցինք: Սա մի նախաձեռնություն է, որին կարող են միանալ եւ աջակցել բոլորը` փոխանցելով նույնիսկ 100 դրամ»,-ընդգծեց Հ. Կարապետյանը: Ըստ նրա, նախաձեռնության մեկնարկից առաջ, նախատեսված է եղել լուսադիոդացնել սահմանամերձ եւ թիրախային գոտում գտնվող գյուղերը, սակայն ծրագրի մեկնարկից հետո, որոշվել է , որ այն պետք է տարածվի բոլոր սահմանամերձ շրջանների, այդ թվում` Արցախի վրա. «Ինչո՞ւ սահմանամերձ գյուղեր, քանի որ այստեղ կա անվտանգության հաղթահարման շեմ: Իհարկե,  բոլոր գյուղերում էլ կարիքներ կան, սակայն սահմանամերձում մարդն իր ֆիզիկական գոյության համար մեծ  շեմ ունի հաղթահարելու: Այդ պատճառով որոշեցինք սահմանամերձ գյուղերից սկսել, որպեսզի տեղի բնակիչը զգա որ միայնակ չէ, զգա ուշադրություն եւ աջակցություն, ավելի ամատավորվի եւ ձգտի շենացնել իր գյուղը»,-նկատեց Հովհաննես Կարապետյանը:

«Լուսավոր սահման» նախաձեռնության անդամները պատահական օր չէին այցելել սահմանամերձ Տավուշի մարզ, նրանք հատուկ ընտրել էին հունվարի 28-ը` հայոց բանակի կազմավորման օրը, բանակ, որի կարիքն ավելի շատ ունի սահմանին ապրող բնակիչը:

Նշենք, որ նախաձեռնությանն աջակցել են մի շարք կազմակերպություններ եւ անհատներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,  այդ թվում`«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը, «Արփի Սոլար» ընկերությունը, ՀՀ կառավարության աշխատակազմը, «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ը, «Հաբիթաթ ֆոր հյումենիթի» հիմնադրամը :

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА