ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն, ինչ որ անում է Բելառուսը, ոչ բարեկամական երկրի պահվածք է»

10.02.2017 19:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այն, ինչ որ անում է Բելառուսը, ոչ բարեկամական երկրի պահվածք է»

Այս շաբաթ խորհրդարանական քառօրյա աշխատանքները մեկնարկեց ԱԺ ընտրությունների օրը, որը նշանակված է ապրիլի 2-ին, փոխել-չփոխելու օրեսդիրների տարաբնույթ մեկնաբանություններով ու հուզական ելույթներով: Դրան հաջորդեց խորհրդարանում գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը, որը մասնավորապես նշեց. «Այո, Սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն: Երկու հոդվածները` 89 եւ 209, միմյանց չեն համապատասխանում: Սակայն այս խնդիրը միայն Հայաստանում չէ, այլ երկրներում էլ են առաջանում նման խնդիրներ, եւ հիմա պետք է ճշտենք, թե որ նորմն է ավելի գերակա»: Իսկ անդրադառնալով հարցին, որ ընտրության օրը համընկնում է ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցի հետ` հիշեցրեց, որ այդ օրը տոնակատարություն չի իրականացվում երկրում, այլ ընդամենը` քվեարկության օր է: Ի վերջո, կա՞ Սահմանադրության մեջ անհապատասխանության, եւ արդյոք ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելը կարող է դիտարկվել խախտում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ արդարադատության նախկին նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ, որն, ի դեպ, վերջին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է:

Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂՅԱ՞Կ ԵՆ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՓՈԽԵԼ

–Իմ դիտարկումն էկանորեն չի տարբերվում պարոն Դավիթ Հարությունյանի տված մեկնաբանությունից եւ, ըստ էության, դրանք նույնական են: Սահմանադրության էությունը պահպանված է, եւ ընտրության օրը նշանակված է Սահմանադրությանը համապատասխան: 

– Այնուամենայնիվ, ընտրության օրը փոխե՞լ, թե` ոչ:

– Օրը փոխելը երկու ասպեկտով պետք է դիտարկենք. մի դեպքում Սահմանադրության շրջանակներում կարող էինք ամսի 2-ից տեղափոխել մինչեւ ամսի 9-ն ընկած ժամանակահատվածում` ասենք 50-60 օրվա մեջ: ԵՎ ՀՀ նախագահն էլ իր խոսքում ասաց, որ եթե կլինի կոնսեսուս այդ հարցում, այսինքն` ընտրություններին մասնակցող որեւէ քաղաքական ուժի կողմից հետագայում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով օրվա փոփոխությունը շահարկման առարկա չի դարձնի, ապա պատրաստ է անդրադառնալ այդ հարցին: Բայց կա եւս մեկ հարց, որի մասին չի խոսվում, բայց էական նշանակություն ունի. դա միջազգային դիտորդական կազմակերպությունների մասնակցությունն է այս ամբողջ գործընթացին: Հրավերներն ուղարկված են, եւ իրենք իրենց համաձայնությունը տվել են մասնակցելու, ուստի` փոփոխության դեպքում նրանց հետ էլ պետք է բանակցել, որպեսզի  չստացվի, որ իրենց համար անհարմարություն ենք ստեղծել, որի պատճառով կարող է նվազել դիտորդների թիվը: Այս խնդիրներին պետք է անդրադարձ կատարվի, եւ մենք հստակ պետք է ունենանք երաշխիքներ, որ բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նույն կազմով, նույն թվաքանակով դիտորդներ կուղարկեն նաեւ այն դեպքում, եթե ընտրության օրը փոխվի:

ԵՐԲ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ «ԲՈՐՇՉԻ ՄԵՋ ՄԱԶ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ»

–Ընդդիմախոսներն ընտրության օրը փոփոխելը ոչ միայն պայմանավորում են ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի տարելիցով, այլեւ մատնացույց անում, որ ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին:

– ՀՀ նախագահի հրամանագրի հետ կապված` ընդհանրապես որեւէ խոսք լինել չի կարող, որովհետեւ այն պետք է համապատասխանի սահմանադրական օրենքներին եւ անգամ տառացի մեկնաբանման պարագայում, այն համապատասխանում է Սահմանադրությանը: Այս առումով` ՀՀ նախագահի հրամանագիրն առանձին վիճարկելու որեւէ հիմնավորում չկա: Ինչ վերաբերում է այդ հնարավոր հակասությանը, որն ընդդիմադիր որոշ պատգամավորներ գտնում են, ապա պետք է նշել, որ նույնիսկ որոշ տառացի մեկնաբանության պարագայում անգամ այդ հակասությունը այդքան էլ երեւացող չէ: Եվ հարց պետք է տալ` իսկ ինչո՞վ է պայմանավորված, ո՞րն է նպատակը, որ իրենք գտնում են, թե ընտրություններն այս անգամ պետք է անցկացվի ոչ թե 50-60 օր, այլ 30-40 օր առաջ: 

«Իրացրո՛ւ իրավունքդ». քաղաքացիները հանդես կգան կարեւոր օրենսդրական առաջարկով

– Իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ ճիշտն ընտրություններ անցկացնելու համար ավելի ուշ ժամանակ նախատեսելն էր:

– Այս ամենը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Գործող նախագահը ստանձնել է իր լիազորությունները` կառավարման մեկ այլ համակարգի պարագայում, եւ մինչեւ իր պաշտոնավարման ավարտը նա պետք է ունենա այդ նույն լիազորություններն իր ամբողջ ծավալով: Եվ սա տրամաբանական է ու հիմնավորված: Հանգամանքների երկրորդ խումբը պայմանավորված էր նրանով, որ անհրաժեշտ էին նոր իրավական ակտեր, մասնավորապես` Սահմանադրական դատարանի, Վերահսկիչ պալատի, Դատական օրենսգրքի մասին եւ այլն: Ուստի` Սահմանադրությունը նոր իրավակարգավորումներ է տվել, եւ դրա համապատասխան` դրանք պետք է փոխվեն: Այսինքն` սահմանադրական 91, 209 եւ 210 հոդվածները պետք է միասին տեսնել: Երբ ասում է համապատասխանեցնել Սահմանադրությանը, ապա այդ համապատասխանեցումը պետք է ամբողջին վերաբերի, այլ ոչ միայն այդ մեկ նորմին: Այդ համապատասխանեցումը իր մեջ ներառում է նաեւ այն երկրորդ փուլ հնարավոր կոալիցիաների ձեւավորումը եւ այլն, որն այս պարագայում նախատեսված է: Կրկնում եմ` այն իր մեջ ներառում է 50-60 օրվա ընթացքում ընտրություններն անցկացնելը, ուստի` բոլոր առումներով նշանակման օրը գտնվում է Սահմանադրության շրջանակներում:

ԼՈՒԾՈՒՄԸ ՉԻ ԼԻՆԻ` ՀՕԳՈՒՏ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ

–Ամեն դեպքում, ՀԱԿ-ը որոշել է այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, թեպետ, ինչպես նշեցիք, ՀՀ նախագահն ասել էր, որ պատրաստ է օրվա փոփոխման հարցը քննարկել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դրանք տարբեր գործընթացներ են, ՀՀ նախագահն ասել է, որ մի քանի օրով հնարավոր է հետաձգել, իսկ ՀԱԿ-ը գտնում է, որ այն պետք է հետաձգվի ավելի երկար ժամանակով:  

– Անդրադառնանք նաեւ մեր արտաքին գործընկերներին եւ ոչ բարեկամ հարեւաններին. Ըստ Ձեզ` Բելառուսի կողմից բլոգեր Լապշինի հանձնումը Ադրբեջանին պետք է գնահատել քաղաքակա՞ն հարթության մեջ, թե՞ իրավական:

– Իհարկե, հարցն իմ իրավասության մեջ չի մտնում, բայց ավելի շատ քաղաքական ասպեկտով կփորձեմ այս ամբողջը դիտարկել: Այն, ինչ որ անում է Բելառուսը, մեկ բառով կասեմ` ոչ բարեկամական երկրի պահվածք է Հայաստանի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է իրավական հարթությանը, ապա այստեղ վստահ եմ, որ Դուք դեռեւս ականատես կլինեք հարցի միջազգային ատյաններում իրավական լուծմանը, որը չի լինելու` հօգուտ Բելառուսի եւ Ադրբեջանի: Կփորձեմ այս փուլում այսքանով սահմանափակվել: 

«Պարոն Միքայելյան, բա ժողովրդի ընտրյալ վարչապետին ո՞ւմից եք պաշտպանում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА