ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հռետորաբանության սրացումը Բելառուսի առաջնորդի կողմից բացահայտ կրում է սեզոնային բնույթ»

14.02.2017 19:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հռետորաբանության սրացումը Բելառուսի առաջնորդի  կողմից բացահայտ կրում է սեզոնային բնույթ»

Հայաստանի Հանրապետության ԵՏՄ, ՀԱՊԿ գործընկեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեղմ ասած, դրսեւորեց ոչ գործընկերային վարքագիծ` Ադրբեջան արտահանձնելով Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը եղել էր Արցախում: Տեղի ունեցածը լայն արձագանք գտավ, համենայնդեպս, ամենաբարձր մակարդակով քննադատվեց բելառուսական այս քայլը: Ընդ որում` սա հարված էր ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին: Ուշագրավ է նաեւ այն, որ այս դեպքին նախորդել էր բելառուսական հայտարարություններ, թե իբրեւ Բելառուսը պատրաստվում է դուրս գալ ԵՏՄ-ից: Այս համատեքստում, թե ինչպիսին կլինի Եվրասիական տնտեսական միության ապագան` նման գործընկերոջ հետ, «Իրավունքը» հետաքրքրվեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻՑ: Քաղաքագետը նախեւառաջ անդրադարձավ Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարդացման խնդրին, որն ունի բազմաթիվ, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ հարակից հանգամանքներ.

«Շտապե՛ք ընտրությունների, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»

–Ասեմ, որ ԵՏՄ-ի հնարավորություններին ոչ ոք վարդագույն ակնոցներով չի նայել, ներառյալ ռուս տնտեսագետները, ովքեր բարձրաձայնել են մտահոգիչ միտումների մասին (փոխադարձ ապրանքաշրջանառություն, ներդրումների անկում եւ այլն): Ուստի` ստեղծված իրավիճակում, որոշ հայտարարություններ եւ պրակտիկ գործողություններ, մասնավորապես` պաշտոնական Մինսկի կողմից, հատուկ զարմանք չեն առաջացնում: Առճակատման հռետորաբանության սրացումը Բելառուսի առաջնորդի կողմից բացահայտ կրում է սեզոնային բնույթ` կապված այս կամ այն զիջումների պահանջով: Մնում է հուսալ, որ վիճելի հարցերը կհարթվեն փոխշահավետ հիմքով, առանց ավելորդ քաղաքականացման, բայց հստակ փոխըմբռմամբ, որ յուրաքանչյուր ինտեգրացիա երկկողմանի երթեւեկությամբ փողոց է: Չի՛ կարելի անվերջ սպառել ինտեգրացիոն «սերուցքը»` դուրս գրելով կորուստներն ու ծախսերը գործընկերոջ վրա, թեկուզ, որ նա տիրապետում է ավելի մեծ, նյութական հնարավորությունների: Ամեն դեպքում, լուրջ տնտեսական նախապատվությունները, դժվար թե, հնարավոր են, առանց այսպիսի բնույթի հարցերի շոշափման: Ի դեպ, այսօր Մինսկի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք չկա, եւ այն ուղղություններով, որոնցով կազմավորվող միության շրջանակներում համագործակցությունը փոխշահավետ է, անհրաժեշտ է զարգացնել եւ ամրացնել: Առիթից օգտվելով` նշեմ, որ ազատ տնտեսական դաշտի ստեղծումը Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ դրական ազդեցություն կունենան հայկական տնտեսության վիճակի վրա: Նորդուզ-Մեղրի սահմանային անցակետի միացյալ օգտագործման մասին համաձայնագիրը, որը ստորագրվեց նախորդ տարվա դեկտեմբերին` Իրանի նախագահ Հասան Ռուհանի Երեւան այցի ժամանակ, կոչված է թուլացնելու Հայաստանի կիսաշրջափակված իրավիճակը: Տրանսպորտային միջանցքի զարգացումը` Սեւ ծովից դեպի Պարսից ծոց, կբարձրացնի Հայաստանի կարեւորությունը` որպես միջանցիկ պետություն: Բացի դրանից, մինչեւ ապրիլ պաշտոնական Երեւանը պլանավորում է նույն Մեղրիում բացել ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, որն արդեն ամրագրված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում: Նախնական ներդրման չափը նախատեսվում է 28 միլիոն դոլար: Համաձայն որոշ գնահատականների` այնտեղ հնարավոր է մինչեւ 2500 աշխատատեղի ստեղծում եւ արտահանման աճ` Հայաստանից եռակի չափով: Ենթադրվում է, որ այնտեղ կարող են գործել 100-120 ընկերություն` Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից, էլ չեմ ասում, որ Արեւելյան Ասիայի երկրների հետաքրքրությունների շրջանակում Հայաստանը վերջին տեղը չի զբաղեցնում, հատկապես, որպես երկիր, որն ունի ընդհանուր սահման Իրանի հետ:

Շանթ Հարությունյանը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Իրավունքի» հարցազրույցը ռուս քաղաքագետի հետ, կարդացե՛ք թերթի վաղվա համարում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА