ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

15.02.2017 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսին և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:            

«Այլանդակ բառապաշարի տեր «կանայք» են ծնում պոտենցյալ մարդասպանների»

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է արտահայտել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի և Ս. Սինոդի որոշմամբ Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին ՀՀ-ում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ նշանակելու կապակցությամբ:

Անդրադառնալով երկու ժողովուրդների` փոխադարձ հարգանքով ու համագործակցությամբ հատկանշված բազմադարյա հարաբերություններին` Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ Ռուս Եկեղեցու կողմից բարձրաստիճան եկեղեցականի նշանակումը յուրահատուկ վկայությունն է առկա ջերմ բարեկամության:

Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ այդ քայլը ավելիով կնպաստի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա սերտ կապերի և գործակցության զորացմանն ու ամրապնդմանը:

Իր հերթին Լեոնիդ եպիսկոպոսը երախտիքի խոսք է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար` կիսվելով նաև Հայաստան և Մայր Աթոռ կատարած իր այս առաջին այցի տպավորություններով: Լեոնիդ Սրբազանը ևս կարևորել է բարեկամական սերտ գործակցությունը երկու Եկեղեցիների ու ժողովուրդների միջև՝ վստահեցնելով Նորին Սրբությանը, որ իր ծառայությամբ անելու է ամենը `նպաստելու փոխահարաբերությունների զարգացմանը:

Վերջում Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու սերը փոխանցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին, իսկ Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսին մաղթել բեղուն ծառայություն Հայաստանում:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА