o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերի Մարգարյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

07.04.2017 17:18 ԻՐԱՎՈՒՆՔ
Մերի Մարգարյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

«Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ «Շենգավիթ» ԲԿ-ում  մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատական  նիստերը կվերսկսվեն: Դատական հերթական նիստը տեղի  կունենա ապրիլի 11-ին` ժամը 10:30-ին: Դատական հաջորդ նիստին կհարցաքննվեն փորձագետները: 

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին

Տեղեկացնենք, որ դատական նախորդ նիստը չկայացավ դատավոր Դավիթ Բալայանի առողջական խնդիրների պատճառով

Հիշեցնենք` Մերի Մարգարյանը 5 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն  2015 թ-ի հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ: Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА