o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՐՈՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶՈՀՎԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ…»` ԱՅՍՕՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է

05.03.2016 08:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՐՈՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶՈՀՎԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ…»` ԱՅՍՕՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է

 

Այսօր  սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն է:

-Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

-Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում։

-Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն: 21-րդ դարը անկասկած մերն է լինլեու:

- Սարսափելի է կորցրածս, հարյուրավոր հրաշալի ընկերներ եմ կորցրել, այնպիսի տղաներ, որոնցից ընդհամենը մեկի մահը կարող էր քեզ հունից հաներ, դուրս շպրտեր կյանքի շառավիղից: Ահագին հավատ եմ կորցրել, լիրիկա, համբերություն…եւ ընդհանրապես իմ բոլոր դժբախտություններով հանդերձ ես երջանիկ մարդ եմ:

-Ամեն մի ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պետք է տա:

-Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել:

-Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ անկախություն բառն արտասանելիս չկա ոգեւորություն: Դա ցավալի է , բայց փաստ է: Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք , որ անկախությունը, ազատություն, հաղանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ: Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները:

-Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով։ Շատ սիրողական բան եմ ասելու։ Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին։ Մեզ հրաշալի շանս է տված։ Գոնե, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների։ Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ։ Արցախն  աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել։ Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ։ Դա է Արցախի փրկությունը, եւ մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին։ Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում եւ ոչ թե ջլատում։ Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ։Մեր ճակատագիրը մեր ձեռքում է։ Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի։ Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է։ Պիտի կրկնեմ տասնյակ անգամներ ասածս. մեզ չի բավարարում այսօրվա վիճակը, անհրաժեշտ է ունենալ ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը (այստեղ, ըստ էության, համեմատվելու քիչ բան կա։ Ու՞մ հետ պիտի համեմատվենք՝ Ադրբեջանի՞, թե՞ Վրաստանի), այլ պիտի ունենանք մեր ժամանակի լավագույն բանակներից մեկը։ Ես երազում եմ ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ։ Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու ընթանում ենք այդ ճանապարհով։ Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակցության մեջ հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք եւ միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս։

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА