o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է թուրքական լոլիկը մատչելի գնով հայտնվում Հայաստանում. TRT-ի պարզաբանումը

19.04.2017 23:45 ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ է թուրքական լոլիկը մատչելի գնով հայտնվում Հայաստանում. TRT-ի պարզաբանումը

Այն, ինչի մասին երկար ժամանակ լռում են հայկական շուկայում, բավական անթաքույց դրա մասին բարձրաձայնում են թուրքական հեռուստաալիքները: Օրերս TRT հեռուստաալիքով թուրք լրագրողը հաղորդում էր պատրաստել թուրքական գյուղմթերք արտադրողների մասին: Լրագրողի հարցադրումներին ի պատասխան, գյուղմթերք արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը հպարտորեն նշեց, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ մի մասը մշակում են բնական ճանապարհով՝ տեղական սպառողի համար: Իսկ մյուս մասը նախատեսված է արտահանման համար: Թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից, թուրք արտադրողն անկեղծորեն ասաց. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում եւ թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին, նման արտադրանք հրամցնելով»:

Չորս «հայկական» ընկերություններ ընդգրկվել են Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների ցուցակում

Իսկ թե ինչպես եւ ինչ ճանապարհով են թուրքական թունավոր լոլիկները սողոսկում հայկական շուկա, սա արդեն օր առաջ պարզաբանելու կարիք ունի եւ շուտափույթ ուսումնասիրման:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА