o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՍԻԱԹ Ա ԱՐԵԼ

21.04.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԽԱՍԻԱԹ Ա ԱՐԵԼ


Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ փորձի դրամահավաքը այս անգամ արդեն վերագրել Երեւան քաղաքի ավագանու ընտրության քարոզարշավի ծախսերին, միեւնույնն է, այն համարվելու է անաշխատ եկամուտ եւ հարկվելու է:
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Ծառուկյան Գագոյի փողերով ընտրարշավի մտնողը դեպուտատ չի դառնա:


ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ` «ՏՆԻՑ ԵՐԿՈՒ 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ» ՏԵՍԱԿԵՏԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ)
– Էդ ինչի՞ Ծառուկյանին ազգ ու տակով` փեսաներով, հլա գյուղապետ սանահերն էլ վրադիր կարելի ա, մեզ չի՞ կարելի:


ԼԱՎ ԼՈՒՐ
Ըստ բնապահպանների` Նիկոլ Փաշինյանի նախընտրական երգի շնորհիվ մայրաքաղաքում շատացել են ագռավների տեսակները եւ վերականգնվել պոպուլյացիան:


ՌԵՏՐՈ
(ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՏԻԿՆՈՋ ԵՐԳԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ 
ՕՍԿԱՆՅԱՆԻՆ` ՆՐԱՆ ԼՔԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Մենակ ես մնացել իմ ջահել սրտում…ՔԱՂԱՔԱԿԱՆ X ՖԱԿՏՈՐ
Երգի պետական թատրոնից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանը` ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգի, քարոզարշավի ընթացքում երգելու է «Ծիրանի ծառ, բար մի տա, դարդերս իրար մի տա»:


ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆ
Պոլսո պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հայտնում է, որ Թուրքիայի նոր սահմանդրությամբ, բացի Էրդողանից, իր աթոռակալումն էլ է դարձել ցմահ:


ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ` «ԱՐՏԱՇԱՏԸ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին, Արտաշատը` արտաշատցիներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА