ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

22.02.2016 16:01 ԲԱՄԲԱՍԱՆՔ ՍՊՈՐՏ
ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ    ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները այս օրերին շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսի մեկնարկին: 

Ռոնալդուն առաջինն է ողջունում ու շնորհակալություն հայտնում ինչպես ֆուտբոլիստներին, այնպես էլ մարզչական շտաբի բոլոր անդամներին.Էմրե Ջան

Մինչդեռ ֆրանսիական հայտնի «L’ Equipe» պարբերականի անդրադարձը Հայաստանի առաջնությունում ստեղծված իրավիճակին մրցաշրջանի շարունակության մասին կասկածներ է առաջացնում. «Մրցաշարը բարդ իրավիճակում է հայտնվել այն բանից հետո, ինչ «Ուլիսը» որոշեց ֆինանսական խնդիրների պատճառով դուրս գալ առաջնությունից: Առաջնությունում հիմա յոթ թիմ է, իսկ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն` դրանք պետք է ութից քիչ չլինեն, որպեսզի մրցաշարը պաշտոնական համարվի: Այժմ հայկական ֆեդերացիան փնտրում է լուծումներ, սակայն Առաջին լիգայի թիմերը չեն կարող հանդես գալ Բարձրագույն խմբում, քանի որ չեն համապատասխանում Բարձրագույն խմբի պահանջներին»: Ֆրանսիական մամուլի անդրադարձը Հայաստանի առաջնությանը, արդեն իսկ հրաշքների դաշտից է: Բայց բուն իմաստի վրա կենտրոնանանք: Իհարկե, կարելի է հասկանալ, թե որոնք են այն չափանիշները, որոնք Առաջին լիգայի թիմերին անհասանելի են դարձնում Բարձրագույն խումբը: Թեկուզեւ այն, որ Առաջին լիգայի ամեն մի թիմ պետք է Բարձրագույն տեղափոխվելը նվաճի խաղով, ինչը Հայաստանի առաջնության կիսատ մրցաշրջանի պարագայում անհնար է: Բայց եթե հնարավոր լիներ, ապա միեւնույնն է՝ մեր Առաջին լիգայում հանդես են գալիս բացառապես բարձրագույն խմբի թիմերի դուստր, այսինքն՝ նույն ակումբի երկրորդ թիմերը: Ընդգծենք՝ անգամ մեկ անկախ ակումբ չկա, հետեւաբար եղածներից եւ ոչ մեկը չի կարող մասնկացնել Բարձրագույն խմբի առաջնությանը: 

Մինչդեռ Բարձրագույն խմբում 8-րդ ակումբը պարզապես անհրաժեշտ է, եթե, իհարկե, ուզում ենք պաշտոնական մրցաշրջան ունենալ, այսինքն՝ նաեւ ելք միջազգային մրցաշարեր: Ուրեմն, եթե հրաշքով 8-րդ թիմը չհայտնվի, վերջ, կարելի է խաչ քաշել ակումբային ֆուտբոլի ապագայի վրա: Բայց այդ հրաշքն էլ չկա ու չկա: Արդյունքում՝ հասկանալի է, թե ինչու է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը ծայրահեղ նյարդային դարձել՝ հարձակվելով շրջանառվող այս տեղեկատվության վրա՝ շտապելով այդ մասին նույնիսկ ակնարկող լրատվամիջոցներին անվանել ոչ առաջատար եւ կասկածելի. «Նույնիսկ բավական հայտնի ֆրանսիական մեդիայի անհեղինակ հրապարակման ոչ պաշտոնական աղբյուրին հղում տալը խոսում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ի տարբերություն հրապարակում/ների հեղինակների, մենք եւս մեկ անգամ մանրակրկիտ ուսումնասիրեցինք (թեեւ դա անում ենք ամեն օր) ՈՒԵՖԱ-ի 2015-16թթ. մրցաշարերի բոլոր կանոնակարգերն անխտիր, սակայն առաջնության մասնակիցների քանակի վերաբերյալ եւ սրանից բխող կարգավիճակի փոփոխության մասին որեւէ դրույթ կրկին չհայտնաբերեցինք»: Ստացվում է, որ ֆրանսիական հեղինակավոր պարբերականը ՈՒԵՖԱ-ի կանոնակարգից առանձնապես տեղյակ չէ ու դիտավորյալ ինտրիգներ է ստեղծում ոչ մեկին առանձնապես չհետաքրքրող ֆուտբոլի Հայաստանի կիսամեռած առաջնության շուրջ: Եվ հարց է ծագում՝ ֆրանսիացիների ինչի՞ն է պետք: Չնայած ակնհայտ է. նման ֆեդերացիա ունենք, եւ բնական է, որ ֆրանսիացիները նախանձից մեռնում են:

Կրիշտիանու Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ խաղացել եմ, բայց...Գիգզ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА