ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վետերաններս ակտիվորեն պայքարում ենք պատմությունը նենգափոխողների դեմ». լեգենդար հետախույզ

10.05.2017 19:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վետերաններս ակտիվորեն պայքարում ենք պատմությունը նենգափոխողների դեմ». լեգենդար հետախույզ

ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, Հայրենական պատերազմի մասնակից, չորս աշխարհամասերի հետախույզ, գնդապետ, 94-ամյա ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում խոսելով մայիսյան եռատոնի մասին` նախ ընդգծեց, որ բոլոր ժամանակներում մեր երիտասարդները ցույց են տվել, թե ինչպիսի տոկունությամբ, համոզմունքով եւ արժանապատվությամբ կարող են պաշտպանել մեր հայ ժողովրդին եւ մեր երկիրը: Ավելին` ըստ լեգենդար հետախույզի, պատահական չէ, որ այսօր ունենք եռասերունդ հերոսներ` սկսած Հայրենական մեծ պատերազմից մինչեւ ապրիլյան պատերազմ:

ԲՀԿ-ն ինչպես միշտ չգիտիՙ ընդդիմություն է, թե իշխանություն

«ՖԱՇԻԶՄԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԵՎ ՀԱՂԹԵԼ»

– Այստեղ պատահականություն չի կարող լինել, այլ սա պատմական երեւույթ է: Ե՛վ Հայրենական պատերազմը, ե՛ւ Արցախյան պատերազմը, ե՛ւ քառօրյա պատերազմը մեր ժողովրդի պատմությունն է, եւ ի ծնե ամեն մի հայ օժտված է այդպիսի հերոսությամբ, փառքով եւ պատվով: Մեր հերոսների շնորհիվ այսօր հզոր բանակ ունենք, եւ երբեք չեմ կասկածում ու չեմ էլ վարանում ասել, որ ոչ միայն մեր երիտասարդները, այլ ողջ ժողովուրդը հարկ եղած դեպքում էլի ոտքի են կանգնելու: Անգամ մենք՝ վետերաններս, որոնցից ամենաերիտասարդն այսօր 92 տարեկան է, եթե հարկ լինի, կարող ենք կանգնել սահմանում եւ պաշտպանել մեր հողը: Եվ եթե հայ ժողովուրդը միշտ այսպես չմտածեր, մենք այսօր գոյություն չէինք ունենա: Այնպես որ, եղել ենք, կանք ու լինելու ենք:

Պարոն գնդապետ, Հայրենական մեծ պատերազմում մեր պապերը հասան մինչեւ Բեռլին, ինչի կարեւորությունն այսօր որոշ շրջանակներ չեն ընկալում: Ի վերջո, ի՞նչ մղումով էիք տոգորված այդ տարիներին:

– Հայրենիքի սիրով: Այն ժամանակ, իհարկե, չէինք ասում հանուն հայ ժողովրդի, այլ ասում էինք՝ հանուն մեր Սովետական Միության: Մենք ազգայնամոլ չէինք, չէինք ասում թող միայն հայ ժողովուրդը լինի, այլ ասում էինք` ամբողջ ժողովուրդը թող ազատագրվի ֆաշիստական լծից: Եվ ֆաշիզմին մենք կարողացանք դիմակայել եւ հաղթել` ազատագրելով ոչ միայն հայ ժողովրդին եւ նախկին Սովետական Միության մյուս ժողովուրդներին, այլ ողջ աշխարհի ազգերին: Պատերազմի առաջին տարիները (1941-42 թթ.) դժվարին էին, բայց չէինք ընկճվում, երբեք չենք մտածել, որ կարող է հաղթանակը մերը չլինի: Միշտ ասում էին՝ հաղթանակը մերն է լինելու, եւ այդպես էլ եղավ:

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԵՆԻՑ Ի՞ՆՉ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԱՆԳԱՄ ՀԵՐՈՍ ՉՈՒՆԵՆ»

Ադրբեջանը եւս Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը վերագրում է իրեն: Ի՞նչ կասեք պատերազմում նրանց դերակատարության մասին:

Այսօր խորհրդարան անցած երեք ուժերը` չեմ կարծում, որ կարող են ուժեղ խորհրդարան ստեղծել. ԱՀ ԱԺ փոխնախագահ

– Կարող եմ ասել, որ նրանք դերակատարություն չեն էլ ունեցել: Եղել են, իհարկե, ադրբեջանցիներ, բայց նրանք ոչ մի բան էլ չեն արել: Ես սկզբից մինչեւ վերջ պատերազմին մասնակցել եմ եւ երբեք չեմ տեսել, որ որեւէ մի ադրբեջանցի ակտիվ մասնակցի մարտական գործողություններին: Ինձ մոտ բատալյոնում եղել է ընդամենը մի Պետրոսով, բայց պարզվեց, որ նա էլ հայ էր: Այն ժամանակ «մախորկա» (ծխախոտանման բույս) էինք տալիս բանակին, իսկ ադրբեջանցիները դա ծամում էին ու ասում` «կամանդի՛ր, կիշակ բալիտ», որպեսզի սանբատում պառկեին ու չկռվեին: Դրանք կռվող չէին: Իսկ այսօր պատմական իրողությունը նենգափոխում են ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ արեւմտյան մի շարք երկրներ: Մինչդեռ ոչ միայն ես, այլ ողջ ժողովուրդը կարող է փաստել իրականությունն ինչ է եղել: Ադրբեջանն իրենից ի՞նչ է ներկայացնում, անգամ հերոս չունեն: Իսկ այն հերոսները, որ կան, դրանք ռուսական ազգայնականներից են, ոչ թե ադրբեջանցիներ: Եթե գոնե մի գեներալ ունեն, թող ասեն, իմանանք, բայց նրանց երբեք չեմ հանդիպել պատերազմի օրերին: Ռուսներն ասում էին` գնացինք մարտի, ադրբեջանցիներն ասում էին՝ իսկ մենք ձեր հետեւից կգանք: Ռուսներն ասում էին` մի մարդու պես կմեռնենք` հանուն հայրենիքի, իսկ ադրբեջանցիներն ասում էին` «չորտ ս վամի»: Բոլորն էլ գիտեին այդ մասին: Մենք` Հայրենական մեծ պատերազմի վետերաններս, ակտիվորեն պայքարում ենք պատմությունը նենգափոխողների դեմ: Եվ մեր մատաղ սերնդի հետ հանդիպումների ժամանակ հորդորում ենք, որ չհավատան Արեւմուտքի  գեղեցիկ խոսքերին, այլ հավատան պատմական իրողությանը:

– 17 տարեկանում անցաք պատերազմի միջով եւ դարձաք չորս աշխարհամասերի հետախույզ: Ինչպե՞ս հաջողվեց այդքան երիտասարդ տարիքում հերոսական գործեր իրականացնել:

– Ինձ հաճախ ասում են՝ ո՞վ կարող է լինել հետախույզ, կարծում են, թե հետախույզը պետք է  երկնքից ինչ-որ բաներ իջեցնի, բայց այդպես չէ: Միշտ ասում եմ, որ լավ հետախույզ կարող է լինել այն անձնավորությունը, որը սիրում է իր հայրենիքը, ազնիվ է եւ մարդկային: Իսկ մնացած հարցերը, որ պետք է հետախույզն իմանա ու հասկանա, կարելի է ձեռք բերել տարիների ընթացքում: Իհարկե, դրանք բավականին ուսումնասիրել եմ, սովորել եմ, աշխատել եմ, երկար տարիներ ծառայել եմ, մոտավորապես՝ 50 տարի եւ ավելի ծառայել եմ Ազգային անվտանգության համակարգում, որից 4 տարին` պատերազմի սկզբից մինչեւ վերջ եղել եմ հակահետախուզական, իսկ 40 տարուց ավելի աշխատել եմ հետախուզական գործունեության մեջ: Ի դեպ, մոտ հարաբերությունների մեջ եմ եղել մեր լեգենդար հետախույզ Գեորգի Անդրեիչ Վարդանյանի եւ իր տիկնոջ հետ:

Արմեն Սարգսյանը մեկնում է Վրաստան. Նա կմասնակցի նորընտիր նախագահի երդմնակալությանը

«94-95 ՏԱՐԵԿԱՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐՍ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԱՌԱՋ»

Ձեր երիտասարդության լավագույն տարիները, փաստորեն, կորցրիք պատերազմի ընթացքում: Կա՞ այսօր ափսոսանքի զգացում:

– Բոլորովին, որովետեւ ինչ-որ արել եմ, ոչ միայն ես, այլ մեր սերունդը, արել ենք հանուն մեր ազգի, հանուն այսօրվա: Այս օրը, որ ունենք, մեր հաղթանակի արդյունքն է: Եվ երբ հանդիպում ենք ունենում մեր երիտասարդ կադրերի հետ, դպրոցներ ենք հաճախում, զորամասեր ենք գնում,  միշտ ասում ենք` պետք է լինեք այնպիսին, ինչպիսին մենք էինք՝ ձեր պապերը, ձեր հայրերը: Եվ փառք ու պատիվ մեր այսօրվա երիտասարդությանը, որոնք նախորդ տարվա ապրիլին  հերոսություն ցուցաբերեցին, մենք` 95-94 տարեկան վետերաններս խոնարհվում ենք մեր երիտասարդ բանակայինների առաջ, որոնք ամեն ինչ արեցին, որ ամուր պահեն մեր ժողովրդին եւ մեր հողը:

Հայրենական մեծ պատերազմի քանի՞ վետերան ունենք այսօր եւ որոնք են նրանց այսօրվա խնդիրները:

– Պատերազմից վերադարձանք 300 հազար վետերաններով, այդ 300 հազարից հիմա ընդամենը մնացել է 700 վետերան: Լինում է ամիս, որ 15-20 վետերան հեռանում են այս աշխարհից: Ամեն օր կամաց-կամաց նոսրանում են մեր շարքերը, դրա համար մեր վետերաններին պետք է փայփայենք, որովհետեւ հիմա երեխայի նման են արդեն: Ունենք 100 տարեկան վետերաններ, նրանցից մեծ մասը անկողնային են, չեն կարողանում քայլել: Ուստի` պետք է ուշադրություն դարձնենք մեր վետերաններին, որովհետեւ 4-5 տարի հետո արդեն դժվարությամբ ենք գոնե մեկ վետերան գտնելու: Թեպետ մեր ժողովուրդը շատ ամուր է, դեռ 5-10 տարի էլ կարող ենք վետերաններ ունենանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА