ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՏԻՆ

12.05.2017 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՏԻՆ

Երևան քաղաքի ազնվաշուք բնակիչներ

Շուտով հայոց 13-րդ մայրաքաղաքը` Երևանը, նոր քաղաքապետ է ընտրելու: 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհուրդը, կազմակերպության բազմահազար անդամները և անձամբ ես քվեարկելու ենք ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:

Ինչպես են քվեարկել խորհրդարանականները ԸՕ նախագծին

Մեր դիրքորոշումը հիմնավորված է ու պատճառաբանված, որովհետև վերջին տարիներին Տարոն Մարգարյանի ջանադիր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ Երևանը, հիրավի, դարձել է միջազգային չափանիշներին համահունչ քաղաք: Կատարված աշխատանքների շրջանակը հսկայական է` շրջանցիկ ավտոճանապարհների կառուցում, բակերի ու պուրակների բարեկարգում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպն արմատավորելու համար բազմաթիվ խաղահրապարակների կառուցում, մարզադահլիճների վերանորոգում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը թանգարանային տեսքի բերելու նախաձեռնություններ, քաղաքի արտաքին հարդարման հարցում կարգ ու կանոնի հաստատում, հայոց բանակում ծառայողների ծնողների այցի պարբերական կազմակերպում սահմանապահ զորամասեր և այլ խնդիրների լուծում, որոնք պահանջում էին ամենօրյա եռանդուն աշխատանք:

Հազարամյակների խորքից եկող Երևանը Հայաստանի և աշխարհի ողջ հայության հպարտությունն է եւ սիրտը, ու նրա արժանապատիվ ընթացքով է նախևառաջ պայմանավորված հայոց անկախ պետականության առողջ բաբախյունը: Որպեսզի քաղաքը շարունակի ծաղկել ու բարգավաճել հայ մարդու իղձերին համապասխան, անհրաժեշտ է, որ քաղաքապետն ու քաղաքը նույն կենսագրության շաղախով կապված լինեն միմյանց հետ: Տարոն Մարգարյանն այդ ժառանգության ու տեսակի երեւելի կրողներից է, մեծանուն հայ, ազգային, պետական, քաղաքական գործիչ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին ու նրա գործի արժանավոր շարունակողը: 

Օրեցօր գեղեցկացող ու բարեկարգվող քաղաքն այսօր էլ բազում հոգսեր ունի, որոնց լուծման պատասխանատվությունն իր վրա է վերցրել մայրաքաղաքի լուսաբացներն իր աշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ ամեն օրն ավետող երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Մեր ձայնը տալով Տարոն Մարգարյանին` նշանակում է, որ քվեարկում ենք առողջ Երևանի ու Երևան քաղաքի առողջ բնակչի համար:

Վստահելով Տարոն Մարգարյանին` մենք վստահությամբ ենք լցվում Երևան քաղաքի վաղվա օրվա հանդեպ: 

Եվ այդ ամենը` քաղաքը մերը համարելու սրտացավությամբ ու նրա ստեղծարար կյանքին ակտիվորեն մասնակցելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:

Արժանավոր քաղաքին` արժանի քաղաքապետ. սա է վերընտրվող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողքին լինելու «Հայոց Արծիվներ»-ի դիրքորոշումը:

Հայրենապաշտորեն`

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ,

ՀՀԿ–ն սաբոտաժ չի անում. Արտակ Զաքարյան

«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА