ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ գնում Ազգային ժողով` նստեմ եւ ննջեմ, այլ գնում եմ` ակտիվորեն մասնակցելու օրենսդրական աշխատանքներին»

12.05.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չեմ գնում Ազգային ժողով` նստեմ եւ ննջեմ,  այլ գնում եմ` ակտիվորեն մասնակցելու օրենսդրական աշխատանքներին»

Պարզվում է` մայիսի 18-ին կայանալիք Ազգային ժողովի վեցրերոդ գումարման անդրանիկ նիստը, մինչ ԱԺ նախագահի ընտրվելը, կվարի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր, Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ: Քրդական համայնքի ներկայացուցիչը կնախագահի առաջին նիստը, որովհետեւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեկիցն է` 72 տարեկան, եւ նորընտիր պատգամավորների շարքում ամենաավագն է: Թե որքանո՞վ էր նրա համար սպասելի այսպիսի շրջադարձը, «Իրավունքը» պարզեց հենց նրանից:

Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը. Աշոտյան

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ ԿԼԻՆԻ»

–Ըստ ԱԺ կանոնակարգի` պատգամավորներից ամենաավագն է առաջին նիստը վարում: Երեւի, հերթով նայել են եւ տեսել, որ մեջներից ավագը ես եմ: Այդ մասին համացանցից եմ իմացել, եւ եթե գրել են, ուրեմն` ճիշտ է: Ինձ համար պատվի գործ կլինի, եթե բոլոր պատգամավորների միջից ես իրավունք ունենամ նիստի բացումն անել եւ վարել այն` մինչեւ կընտրվի Ազգային ժողովի նախագահը: Այն ինձ համար պատմական երեւույթ կլինի, ինչն ուրախալի է:

– Պարոն Հասանով, քրդական համայնքում ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, որոնք կփորձեք բարձրաձայնել Ազգային ժողովում:

– Ես արդեն 10-15 տարի է, ինչ քրդական համայնքի ղեկավարն եմ, եւ այն խնդիրները, որոնք եղել են, մշտապես, ինչքանով կարողացել եմ, բարձրաձայնել եմ, եւ փորձել ենք լուծել` սկսած կրթական, մշակութային, նույնիսկ կենցաղային խնդիրներից մինչեւ մարդու իրավունքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր: Բայց այսօր Ազգային ժողովի պատգամավոր դառնալով` կկարողանամ այդ հարցերն ավելի շատ լուծել եւ խորհրդարանական այդ մեծ հարթակից բարձրացնել ոչ միայն մեր ազգային խնդիրները, այլ, ինչպես բոլոր պատգամավորները, որպես օրենսդիր մարմին, լիարժեք կմասնակցեմ նոր օրենքների մշակման եւ լրամշակման աշխատանքներին եւ դրանց քննարկմանը: 

– Կարելի՞ է ենթադրել, որ կլինեք ակտիվ պատգամավորների թվում եւ ոչ թե միայն քվեարկությունների ժամանակ իր ֆիզիկական ներկայությունն ապահովող պատգամավորներից մեկը:

– Կյանքը ցույց կտա, բայց միշտ էլ ակտիվ եմ եղել: Չեմ գնում Ազգային ժողով` նստեմ եւ ննջեմ, այլ գնում եմ` ակտիվորեն մասնակցելու օրենսդրական աշխատանքներին: 

«ԻՐԵՆՑ ՇԱՀԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՔՐԴԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ»

–Անդրադառնանք նաեւ արտաքին քաղաքականությանը. ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը հայտարարել է Սիրիայում քրդական ջոկատներին զինելու մասին, ինչն առաջացրել Թուրքիայի վրդովմունքը: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն իսկապես սատարի քրդերին` թողնելով Թուրքիային վատ վիճակում:

– Դժվար թե Թուրքիան վատ վիճակում հայտնվի: Այն, որ ԱՄՆ-ն քրդերին զենք է ուղարկում, դրանից քրդերի վիճակը չի բարելավում, այլ նրանք դրանով ավելի են ներքաշվում պատերազմի մեջ: ԱՄՆ-ն տեսնում է, որ ցամաքային պայմաններում քրդերն ավելի լավ են պայքարում, ավելի լավ են կռվում, եւ իսլամիստների դեմ նրանք մեծ հաղթանակներ են տանում: Եվ հիմա ուզում է Ռաքքա քաղաքը, որը համարվում է իսլամիստների մայրաքաղաքը, քրդերի միջոցով ազատագրել եւ մաքրել: Հենց դրա համար էլ քրդերին զենք է տալիս: Իսկ թուրքական իշխանություններն ինչպես միշտ, հիմա էլ քրդերի նկատմամբ սկսել են ցեղասպանություն, ինչն անում են բացահայտ կերպով: Թուրքերը քրդերին անվանում են ահաբեկիիչներ, մինչդեռ իրենք են հիմնական ահաբեկիչները, որոնք քուրդ ժողովրդին ցեղասպանության են ենթարկում` ողջ աշխարհի աչքի առջեւ` նույն ԱՄՆ-ի,  Ռուսաստանի եւ այլ գերտերությունների: Ինձ թվում է, որ սա էլ նրանց հերթական խաղն է եւ իրենց շահից ելնելով` քրդերին ներգրավում են պատերազմի մեջ: Հուսանք, որ գոնե հետագա ընթացքն ավելի դրական ուղիով կընթանա:

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА