ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանցիների գործողությունն ակնհայտ անօրինական էր եւ սադրիչ»

12.05.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանցիների գործողությունն ակնհայտ անօրինական էր եւ սադրիչ»

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-ամյակի առթիվ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մայիսի 9-ին կայացած «Անմահ գունդ» խորագրով շքերթի ժամանակ բախում է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջեւ: Շքերթին մասնակցող ռուսաստանաբնակ հայերը 1941-45 թվականներին Հայրենական պատերազմում զոհված իրենց պապերի լուսանկարները ձեռքներին ծածանել են Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների դրոշները: Մի խումբ ադրբեջանցիներ, տեսնելով Արցախի դրոշը, ուղղակի կատաղել են եւ սկսել աղմկել, թե «հեռացրե՛ք փալասը»: Արդյունքում սկսվել է քաշքշուկ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, որին ստիպված միջամտել են ռուսական հատուկ ջոկատայինները: Ի դեպ, ադրբեջանական կողմը պահանջել է ռուս ոստիկաններից, որպեսզի ստիպեն հայերին հեռացնել, իրենց պնդմամբ` «անջատական ռեժիմի» դրոշը, սակայն ոստիկանները ականջալուր չեն եղել նրանց կոչերին: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց ռուս քաղաքագետ, հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ ԴԵՆԻՍ ԴՎՈՐՆԻԿՈՎԻ հետ:

Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ շրջափակել են արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «էլլիպս» ընկերության շենքը

«ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՉԷ»

–Պարոն Դվորնիկով, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած միջադեպը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

– Ըստ իս, սա երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստների կողմից պարզապես փորձ էր` բարձրացնել իրենց ազդեցությունը համայնքի ներսում: Նրանց գործողություններն ակնհայտ անօրինական էին եւ սադրիչ:

– Միջադեպի ժամանակ ադրբեջանցիները պնդել են, թե Արցախի դրոշը ծածանելը ՌԴ օրենքի խախտում է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ռուսաստանի Դաշնությունում շատ հստակ են ձեւակերպված այն օրենքները, որոնք արգելում են այս կամ այն խորհրդանիշի, դրոշների եւ այլ նշանների գործածումը: Իսկ Արցախի դրոշը արգելված խորհրդանիշ չէ: Մեր երկրում արգելված են ծայրահեղական սիմվոլները, ինչպիսին են, այսպես կոչված Իսլամական պետության խորհրդանիշները: Հետեւաբար, նրանք, ովքեր փորձում է պնդել, թե անօրինական է Ռուսաստանում Արցախի դրոշը ծածանելը, պարզապես ստում են: 

«ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԺԱՆՐԻՑ Է»

–Ամեն դեպքում, մի՞թե հայերն այդ օրն իրավունք չունեին ծածանել Արցախի դրոշը, երբ բազում արցախցիներ եւս մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:

– Արցախցիները ունեն լիիրավ բարոյական իրավունք` կիրառել իրենց դրոշները ցանկացած հանրավաքի ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած երկրների ներկայացուցիչներ եւ ազգեր: Ավելին` Ռուսաստանի համար շատ վտանգավոր է ինչ-որ դրոշներ արգելելու խաղ սկսելը` պայմանավորված Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակի եւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ ունեցած հարաբերություններով: Այնպես որ, Ռուսաստանի կողմից լավագույն լուծումը կլինի այն, որ նման միջոցառումների ժամանակ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնեն «կատաղած» անկարգապահների հետ, որոնք այս դեպքում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ են:

– Ի դեպ, վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե ողջ Հայաստանը ադրբեջանական տարածք է: Այսքանից հետո, արդյոք կարելի՞ է մտածել այդ երկրի հետ կառուցողական բանակցություններ սկսելու մասին:

– Այդ հայտարարությունը ֆանտաստիկայի ժանրից է: Կարծում եմ` միջազգային հանրությունը պետք է վերջ դնի նման խոսակցություններին: Այստեղ անգամ մեկնաբանելու կարիք էլ չկա: 

Մանվել Գրիգորյանը 2016 թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА