КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 10. 12. 2019 : :
(ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՐԳԸ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ «ՊՈՒՏԱՆԿԱ» ԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Путана, путана, путана,
Телевизионная бабочка,
Ну кто же виноват, кто виноват?
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ`
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
(ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՈՉ ՏԱԼԻՔ ՈՒՆԵՄ,
ՈՉ ԱՌՆԵԼԻՔ` ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մայր աթոռից հայտնում են, որ ամեն մարդ իր խաչն է տանում, իսկ Գագիկ Ծառուկյանը` Խաչիկը, այն էլ դեպի խորհրդարան:
ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՆ
Ոստիկանությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանին լավ գործ տալու համար պարգեւատրել են Գագիկ Շամշյանի անվան մրցանակով:
ՎԱՏ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ Է
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ իրեն պուտանակա ասելու համար Պետրոս Ղազարյանը Զարուհի Փոստանջյանին դատի է տվել` անձնական տվյալների ապօրինի բացահայտման կապակցությամբ` Իոաննիսյանի օրինակին հետեւելով:
ՊԱՐԱԴՈՔՍ
Երբ Նիկոլը երեւանցիներին 15 հազարական դրամ էր առաջարկում, խելքո՞վ էր մտածում, թե՞ «Ելք»-ով...
ՎԱՏ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ Է
(ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ` «ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԴԱՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
– Ինչպես ասել է Ռոբերտ Սեդրակովիչը` կարդալը ղզիկություն է…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌՈԲԻՆՀՈՒԴԻԶՄ
Ըստ պատմաբանների` քաղաքական դաշտում երկու Ռոբին Հուդ է հայտնվել, մեկը Գագիկ Ծառուկյանն է, որը ուրիշի մանդատները բաշխում է ավելի քիչ ձայներ հավաքած թեկնածուներին, իսկ մյուսը Նիկոլ Փաշինյանն է, որը պետության փողերը պատրաստվում է բաժանել ընտրողներին, այն էլ` ընտրություններից հետո: