ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան դաշինքի ձայների 60 տոկոսը գնացել է Տարոն Մարգարյանին»

16.05.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ծառուկյան դաշինքի ձայների 60 տոկոսը գնացել է Տարոն Մարգարյանին»

Կայացավ Երեւանի ավագանու ընտրությունները, որի արդյունքների համաձայն` բացարձակ առաջատարը Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր` իր Հանրապետական թիմով, երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն էր` «Ելք» դաշինքով, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Զարուհի Փոստանջյանը` իր նորաթուխ «Երկիր ծիրանի» կուսակցությամբ: Իսկ թե Երեւանի ավագանու ընտրություններին ո՞ւր գնացին «Ծառուկյան» դաշինքի ԲՀԿ-ական էլեկտորատի ձայները, «Իրավունքը» հետաքրքրվեց Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՋԻՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ: Նրա կարծիքով` այս ընտրությունների մասնակից ուժերն ըստ արժանվույն վերցրել են իրենց համապատասխան քվեները: Ընդ որում` ընդդիմադիր ուժերը դեռ մի բան էլ ավելին են վերցրել:

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից

–Մեր կուսակցությունը չի մասնակցել այս ընտրություններին, բայց հետեւելով տեղամասերի արդյունքներին` կարող եմ ասել, որ մեր ձայների որոշակի մասը գնացել է ընդդիմադիր ուժերին, մի մասն էլ` իշխանությանը: 

– «Ծառուկյան» դաշինքն այդպես էլ որեւէ հայտարարություն Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ չարեց: Ճի՞շտ եք համարում ձեռնպահ մնալը քաղաքային կարեւոր ընտրությունների հարցում:

– Ամեն դեպքում, հայտարարություն պետք էր, բայց մենք, իբրեւ ընդդիմադիր ուժ, թողել ենք  մեր ընտրողներին իրենք իրենց ձեւով կողմնորոշվեն: Բնականաբար, ճիշտ չէր լինի ուղղորդել նրանց ընտրել «Ելք»-ին կամ հակառակը` «Երկիր ծիրանիին»: Այս առումով հայտարարություն չանելը, որպես ընդդիմադիր ուժ, միգուցե արդարացված էր: Թող ժողովուրդն ինքը որոշեր, թե որ ընդդիմադիր ուժին է իր ձայնը տալու: Մի ընտրազանգված էլ, կարող է, չի սիրում այդ անհատներին եւ իշխանությանն է ձայն տալիս: Այնպես որ, եթե վերլուծենք իրավիճակը, թերեւս ճիշտը հայտարարություն չանելն էր:  

– Տոկոսային հարաբերությամբ` ըստ Ձեզ, ԲՀԿ-ական երեւանյան ձայներն ինչպե՞ս են բաշխվել:  

– Մի մասը բաշխվել է ընդդիմադիր ուժերի միջեւ` բնականաբար, չսեւեռվելով որեւէ մեկի վրա: Կարող է սխալված լինեմ, բայց, երեւի թե, ընդդիմությանը` «Ելքին» եւ «Երկիր ծիրանիին», գնացել է մեր էլեկտորատի 30 տոկոսը` իհարկե, տարբեր չափաբաժիններով: Եվ իմ կարծիքով`  Ծառուկյան դաշինքի ձայների 60 տոկոսը գնացել է Տարոն Մարգարյանին: Բոլոր տեղամասերի արդյունքները չեմ նայել ու վերլուծել, բայց, համենայնդեպս, կարծիքս այդպիսին է:

– Կա՞ այսօր ափսոսանք, որ Երեւանի ավագանու Ձեր խմբակցության 4 տարիների աշխատանքը ջուրն ընկավ, քանի որ Ձեր քաղաքական ուժը որոշեց չմասնակցել ընտրություններին:

– Դե իհարկե, ափսոսանք կա: Մենք այս տարիների ընթացքում ավագանիում բավական մեծ աշխատանք ենք կատարել: Ճիշտ է, միգուցե մեր սխալն է եղել, որ այդքան պոպուլիզմով չենք զբաղվել, ինչքան գործ ենք արել: Մեր աշխատանքն ավելի քիչ ենք լուսաբանել, եւ հանրությունը դրանից ավելի քիչ է տեղյակ, մինչդեռ ոմանք ոչ մի բան չեն արել, քարը քարի վրա չեն դրել, նույնիսկ նիստերին չեն եկել, միայն վերցրել են խոսափողը ձեռքները, աղմկել են ու պոպուլիզմով են զբաղվել (գիտեք, թե ում մասին է խոսքը):

– «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ չեն հասցրել ծրագիր կազմել, դրա համար էլ չեն մասնակցում այս ընտրություններին: Մի՞թե Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս 4 տարիների ընթացքում Երեւանի զարգացման ծրագիր չուներ:

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

– Ծրագիր եղել է, ինքս Երեւանի զարգացման խորհրդի անդամ եմ եղել: Ավելին` ինքս կարող էի փայլուն ծրագիր գրել, չեմ ասում բոլոր ոլորտների մասին, բայց հիմնականում քաջատեղյակ եմ ամեն խնդրից: Այդ հայտարարությունը կարող է մամուլի համար է ասվել, բայց գտնում եմ, որ դա հիմնավորում չէ: Մեր կուսակցական ցանկացած անդամի հետ այս հարցում կարող եմ բանավիճել, որ այդպես չէ, թե չունեինք ծրագիր կամ չէինք հասցնի գրել այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА